Իրականացվելու է ծրագիր, որը նպատակ ունի նպաստավոր միջավայր ստեղծել մասնավոր հատվածի ներդրումների համար. Էկոնոմիկայի նախարարություն

Լուրեր

08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
Բոլորը

Համավարակով պայմանավորված ամենատուժած ոլորտներից մեկը՝ զբոսաշրջությունը խթանելու և վերջինիս զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ շարունակում է իրականացնել Համաշխարհային բանկի աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական Տնտեսության և Ենթակառուցվածքների Զարգացման (ՏՏԵԶ) Ծրագրի» Հանրային-մասնավոր ներդրումներ (ՀՄՆ) բաղադրիչը. տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Բարելավելով հանրային ենթակառուցվածքների որակը, աջակցելով զբոսաշրջության, ինչպես նաև ագրոբիզնեսի զարգացմանը՝ ծրագիրը նպատակ ունի ստեղծելու նպաստավոր միջավայր մասնավոր հատվածի ներդրումների ներգրավման համար՝ խթանելով տնտեսական աճը և զբաղվածությունը Հայաստանի ինը մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ և Վայոց Ձոր:

ՏՏԵԶ ծրագրի այս բաղադրիչի ներքո աջակցություն կտրվի ծրագրի տարածքում ընտրված մասնավոր հատվածին՝ ներդրումների կենսունակությունը խրախուսելու նպատակով հանրային ենթակառուցվածքների ապահովման միջոցով (օրինակ՝ ներդրումային ենթածրագրերի մոտակայքում գտնվող հասարակական կառույցներ, ճանապարհներ/ մայթեր, ջուր/ջրահեռացում, հաղորդակցություն և այլն):

Ներդրումները կարող են իրականացվել միայն զբոսաշրջության և ագրոբիզնեսի ոլորտներում։

ՀՄՆ մոդելը բացառում է ուղղակի բիզնեսի ֆինանսավորման կամ կապիտալի ներդրման հնարավորություններ: Այն նախատեսում է հանրային ենթակառուցվածքների (ճանապարհ, ջուր, կոյուղի, էլեկտրամատակարարում և այլն) կառուցման ֆինանսավորում միայն ներդրողի կողմից ծավալվող գործունեության տարածքից դուրս:

Մասնավոր ներդրումների և ՏՏԵԶ ծրագրի ֆինանսավորման հարաբերակցությունը պետք է լինի առնվազն 4:1, իսկ մասնավոր ներդրումների նվազագույն ծավալը՝ 200 մլն ՀՀ դրամ։ Բոլոր առաջարկվող ներդրումները պետք է նպաստեն հարող տարածքների բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։

Հատկանշական է, որ ծրագիրն արգելում է իրականացնել ներդրումներ բնության հատուկ պահպանվող տարածքներում, մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության գոտիներում և ակնհայտ կանաչ տարածքների՝ անտառների, ալպիական/ենթալպյան մարգագետինների մոտակայքում՝ բացառելու բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

Ծրագրի մասնակցության պայմաններն ու դիմում-հայտը հասանելի են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում հետևյալ հղումով՝ https://mineconomy.am/page/880:

Իրականացվելու է ծրագիր, որը նպատակ ունի նպաստավոր միջավայր ստեղծել մասնավոր հատվածի ներդրումների ներգրավման համար