Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանը և հայ աստղագետների տապանատունը. ԿԳՄՍՆ

Լուրեր

30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի փետրվարի 1-ին որոշմամբ տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանը ( 1944 թվական, Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ), Երևան քաղաքի Լեոյի 76 բնակելի տունը (1897 թ.) և  ՀՀ Արագածոտնի մարզ Բյուրական համայնքի ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանին հարող տարածքում գտնվող Վիկտոր Համբարձումյանի, նրա ընտանիքի անդամների և այլ հայ աստղագետների տապանատունը (1965 թվականից). տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ), որպես Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ, Աբրահամ Ալիխանով և Արտեմ Ալիխանյան (հիմնադիր-տնօրեն` մինչև 1973 թ.) եղբայրները հիմնադրել են 1944 թվականին: 2011 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ կառավարության որոշմամբ «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ-առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի։

Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գլխավոր ձեռքբերումներից է տիեզերական ճառագայթների մեջ պրոտոնների և նեյտրոնների հայտնաբերումը: Ֆիզիկայի ինստիտուտում աշխատել են ակադեմիկոսներ՝ Արտեմ Ալիխանյանը, Անդրեյ Ամատունին, Ռոբերտ Ավագյանը, Համլետ Վարդապետյանը, Վաղարշակ Ջրբաշյանը և Ռուդոլֆ Մուրադյանը:

Գիտավանը նախագծվել ու կառուցվել է Է. Սաֆարյանի նախագծային արվեստանոցում՝ որպես գիտաշխատողների համար ֆիզիկայի ինստիտուտի համալիր և բնակավայր: Այն երկու, երեք և չորս հարկանի բնակելի շենքերից կազմված համալիր է: Ունի ակումբ-ճաշարան, դպրոց, երկու մսուր-մանկապարտեզ, ջրավազանով սպորտդահլիճ, թենիսի մարզադաշտ, գիտնականների հյուրատուն, ինստիտուտի վարչական ու գիտաարտադրական արհեստանոցների մասնաշենքեր: Ավանի բնորոշ առանձնահատկություններից է ընդարձակ կանաչապատ տարածքը: Ավանը ձորաեզրին կանաչապատ միջավայրում ստեղծված քաղաքաշինական հաջողված լուծումներով համալիր է: Համալիրի մուտքի աջ կողմում տեղադրված են «Արուս» քանդակը (1968 թվական, քանդ.` Ա. Չաքմաքչյան) և վիշապաքար (Ք.ա.III-II հազ.): Ընդհանուր տարածքը կազմում է 42.41 հա:

Բյուրականի աստղադիտարանին հարող տարածքում է գտնվում նաև Վիկտոր Համբարձումյանի, նրա ընտանիքի անդամների և այլ հայ աստղագետների տապանատունը, որտեղ թաղված են հայ մշակույթի և գիտության նշանավոր գործիչներ: Առաջին թաղումը կատարվել է 1965 թվականին, երբ այստեղ ամփոփվել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հոր՝ բանասեր, Հոմերոսի պոեմների հայ թարգմանիչ Համազասպ Ասատուրի Համբարձումյանի մարմինը։

Փորձագիտական հանձնաժողովի նույն որոշմամբ դրական եզրակացություն են ստացել նաև ՀՀ Արարատի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում գտնվող պատմամշակութային հուշարձանների 8  պահպանական գոտիներ: