Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 8-ը

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 5-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, խարդախության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 14, թմրանյութի հայտնաբերման՝ 8, ընտանեկան բռնության՝ 7, խուլիգանության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման և ապօրինի ծառահատման՝ 4-ական, բնակարանային գողության ու յուրացման կամ վատնման՝ 3-ական, կողոպուտի, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի և խոշտանգման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, ավազակային հարձակման, գույքը դիտավորությամբ վնասելու, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, փաստաթղթի հափշտակության, անզգուշությամբ մահ պատճառելու, հեղինակային իրավունքը խախտելու և անառակաբարո գործողությունների՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 15 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության՝ 4-ական, սպանության ու պետական-հասարակական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար. 2 մարդ զոհվել է, 45-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: