Հետմահու «Արիության համար» մեդալով է պարգևատրվել Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված 9 զինծառայող

Լուրեր

30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
30.06.2026 | 15:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավսլավիայի մոդելով անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի․ ICMP-ի գլխավոր տնօրեն
30.06.2026 | 15:29
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Բոլորը

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի նախագահ Կարմեն Ասլանյանի և փոխմարզպետ Ալեքսան Ալեքսանյանի հետ այսօր ընդունել է Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայողների ծնողներին. տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից:

Ողջունելով ներկաներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է հանդիպման կարևորությունը նահատակված հերոսների սխրանքները հավերժ հիշելու և նրանց հայրենանվեր գործին արժանին մատուցելու առումով: Նա միաժամանակ իր խոնարհումն է հայտնել հերոսածին ծնողներին, նրանց ընտանիքների անդամներին` վստահեցնելով, որ միշտ իրենց կողքին է և պատրաստ աջակցելու իրենց խնդիրների լուծմանը:

Համահավաք դիվիզիայի հրամանատար և «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի նախագահ Կարմեն Ասլանյանն էլ ներկայացրել է նահատակված հերոսների սխրանքները, որոնք բարձր են գնահատվել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից և վերջինիս հրամանով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայողներ հետմահու արժանացել են «Արիության համար» մեդալի.

🔸Գ. Առատաշեն, Հարություն Անդրիասյան Գևորգի
🔸Գ. Առատաշեն, Սարգիս Հարությունյան Վահրամի
🔸Գ. Տանձուտ, Անդրանիկ Շահնազարյան Մարտիրոսի
🔸Գ. Արգավանդ, Արմեն Մարտիրոսյան Գուրգենի
🔸Գ. Արգավանդ, Սմբատ Ավետիսյան Միհրանի
🔸Գ. Մարգարա, Ռոման Մարգարյան Սուրիկի
🔸Գ. Նոր Կեսարիա, Հարություն Մկրտչյան Սեյրանի
🔸Գ. Մրգաշատ, Գևորգ Արշակյան Սեյրանի
🔸Գ. Մրգաշատ, Գարիկ Բարսեղյան Գրիգորի