Հետմահու «Արիության համար» մեդալով է պարգևատրվել Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայող

Լուրեր

10.08.2026 | 11:30
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
10.08.2026 | 11:28
Նեթանյահուն մերժել է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը
10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
Բոլորը

ՀՀ Արմավիրի մարզպետՀամբարձում Մաթեւոսյանը «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի նախագահ Կարմեն Ասլանյանի և փոխմարզպետ Ալեքսան Ալեքսանյանի հետ այսօր ընդունել է Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայողների ծնողներին:Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը:

Ողջունելով ներկաներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է հանդիպման կարևորությունը նահատակված հերոսների սխրանքները հավերժ հիշելու և նրանց հայրենանվեր գործին արժանին մատուցելու առումով: Նա միաժամանակ իր խոնարհումն է հայտնել հերոսածին ծնողներին, նրանց ընտանիքների անդամներին` վստահեցնելով, որ միշտ իրենց կողքին է և պատրաստ աջակցելու իրենց խնդիրների լուծմանը:

Համահավաք դիվիզիայի հրամանատար և «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի նախագահ Կարմեն Ասլանյանն էլ ներկայացրել է նահատակված հերոսների սխրանքները, որոնք բարձր են գնահատվել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից և վերջինիս հրամանով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայողներ հետմահու արժանացել են «Արիության համար» մեդալի.
🔸Գ. Առատաշեն, Հարություն Անդրիասյան Գևորգի
🔸Գ. Առատաշեն, Սարգիս Հարությունյան Վահրամի
🔸Գ. Տանձուտ, Անդրանիկ Շահնազարյան Մարտիրոսի
🔸Գ. Արգավանդ, Արմեն Մարտիրոսյան Գուրգենի
🔸Գ. Արգավանդ, Սմբատ Ավետիսյան Միհրանի
🔸Գ. Մարգարա, Ռոման Մարգարյան Սուրիկի
🔸Գ. Նոր Կեսարիա, Հարություն Մկրտչյան Սեյրանի
🔸Գ. Մրգաշատ, Գևորգ Արշակյան Սեյրանի
🔸Գ. Մրգաշատ, Գարիկ Բարսեղյան Գրիգորի