Մարզպետարանի կողմից դասական հովանավորչություն է. Սոֆյա Հովսեփյանը՝ Գյումրու դպրոցի տնօրենի հարցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
Բոլորը

Մարզպետարանի աշխատողի քրոջն առավելություն տալը մարզպետարանի կողմից ներկայացված ներկայացուցիչների կողմից դասական հովանավորչության մասին է խոսում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում տնօրենի հաստիքի համար անցկացված մրցույթին:

Անդրադառնալով հարցին, թե ոչինչ չի՞ փոխվել և ամեն ինչ ծանոթ-բարեկամով է և քաղաքականացվա՞ծ, պատգամավորն ասաց. «Ես չեմ ասի, որ ոչինչ չի փոխվել, այլ կասեմ՝ երբեմն բախտներս բերում է, բայց այդ երբեմնը շատ քիչ է լինում: Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է իրենց իրավունքն իրացնեն և պահանջեն համապատասխան բացատրություն: Ես կարծում եմ՝ ոչ թե քաղաքական կամքի բացակայությունն էր խնդիրը, այլ ի սկզբանե խոսվեց այն մասին, որ պետք է տնօրենների ընտրության կարգը փոխվի, բայց կարծես կրթության նախարարությունը հապաղում է, մի կարգ էին մշակել, որը կարծես թե չբավարարեց ուսուցիչներին ու մեկ այլ տարբերակ են փնտրում»,- նշեց Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ անգամ դեպքեր են լինում, երբ երկու-երեք քրգործով, յուրացումների գործով գնացող տնօրենը վերընտրվում է և նախարարությունը ոչինչ անել չի կարող:

Անդրադառնալով Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի շուրջ բարձրացված աղմուկին՝ Սոֆյա Հովսեփյանն ասաց, թե անհասկանալի է ձայների առավելությունը: «Շահարկում են այնպես, որ հասնի փոխվարչապետին և հետո արդեն նշանակումը անեն՝ կա՛մ ըստ քաղաքականության, կա՛մ ըստ ցանկության, կա՛մ առանց տրամաբանության»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։