Մեկ շաբաթում երկրորդ մեղադրանքը․ Ալեքսեյ Նավալնիի դեմ երկրորդ դատական լսումներն են մեկնարկել Մոսկվայում

Լուրեր

03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
Բոլորը

Մոսկվայի Բաբուշկինի տարածքային դատարանում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ զրպարտության գործով երկրորդ դատական լսումներ են սկսվել։ Ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Դատարանի տարածքի մոտերքում հերթապահում են ոստիկանության ջոկատները։ Դատարանում և դրա տարծքում իրավիճակը դեռևս հանգիստ է, ձերբակալություններ չեն իրականացվում, գրում է DW-ն՝ հղում կատարելով ռուսական լրատվամիջոցներին։

Տեղեկացվում է, որ ձերբակալված Ալեքսեյ Նավալնին անձամբ է մասնակցում դատական լսումներին։ Մեդադրող կողմի վարկածի համաձայն՝ Նավալնին հունիսի 2-ին Twitter-ում և Telegram-ում հրապարակել է RT հեռուստաալիքի տեսանյութը, որում կոչ է արվում ռուսներին ընդունել Սահմանադրության նոր լրացումները։ Տեսանյութին կից վերջինս մեկնաբանություն է գրել, որում, իբրև թե, կեղծ տեղեկություններ կան՝ վետերան Իգնատ Արտյոմենկոյի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող։ Այսպիսով՝ ըստ քննչական մարմինների՝ Նավալնին զրպարտություն է արել (ՌԴ ՔՕ 128,1 հոդվածի 2-րդ մասով)։

Այս դատական լսումների ժամանակ ևս պետական մեղադրող կողմը ներկայացնում է Նավալնիի դեմ նախորդ դատական գործընթացի դատախազ Եկատերինա Ֆրոլովան։ Դատական նիստի ժամանակ արգելել են տեսանկարահանում իրականացնել՝ պարզաբանելով, որ այն կարող է ոտնահարել դատական գործընթացին մասնակցող անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը։