ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է կոմպոզիտորների հետ

Լուրեր

12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի կոմպոզիտորների միության և Հայկական երաժշտական համաժողովի ղեկավար անձնակազմին ու մի խումբ անդամների: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը. հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ողջունելով ներկաներին՝ Վ. Դումանյանը նշել է, որ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումները դրական լիցքեր են հաղորդում և մշտապես սպասված են: Այնուհետև նախարարն անդրադարձել է համավարակի և պատերազմի հարուցած դժվարություններին ու վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է հաղթահարել այդ խնդիրները:

«Բավականին բարդ շրջան ենք ապրում. համավարակ, պատերազմ, դրանցից բխող հետևանքներ: Մեր ժողովուրդն այսօր հոգևոր-մշակութային լիցքերի կարիք ունի: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ցանկությունը միայն բավարար չէ. դա պետք է դառնա նպատակ և համառ, հետևողական քայլերով հասնենք արդյունքի: Ես վստահ եմ, որ ձեր օգնությամբ ու համատեղ գործուն ջանքերով կարող ենք իրականացնել այդ ամենը»,- ընդգծել է Վ. Դումանյանը և այդ նպատակին հասնելու համար ցանկացած ուղիներ գտնելու պատրաստակամություն հայտնել:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է կրթության, այդ թվում՝ նաև գեղարվեստական կրթության կարևորությանն ու այն դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից. «Կրթությունից է սկսվում մեր անվտանգությունը: Գեղարվեստական կրթությունը կրթության անբաժանելի մասն է: Մենք պետք է հստակորեն ձևակերպենք մեր նպատակները, անելիքները և ինտելեկտի բարձրագույն ճանապարհով կրթենք ու զարգացնենք մեր երիտասարդներին: Մեր անվտանգությունը կարող ենք ամրացնել և ապահովել՝ միայն գիտելիքներ փոխանցելով ու մտավոր բարձր կարողություններով անհատներ ձևավորելով: Եվ այդ գործում անգնահատելի է ձեր աջակցությունն ու ներդրումը»:

Ի պատասխան՝ կոմպոզիտորները տեղեկացրել են, որ նախորդ տարիներին կրթական տարբեր ծրագրեր են իրականացրել և այժմ էլ պատրաստ են դասընթացների, վարպետության դասերի, հանդիպում-քննարկումների միջոցով շարունակել իրենց ներդրումն այդ կարևոր գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հոբելյանական միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանն ուղղված մի շարք հարցեր:

«Այս տարի նշում ենք հայ մեծանուն կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի և մեր մյուս մեծերի հոբելյանները: Չնայած բոլոր դժվարություններին և խնդիրներին՝ մենք պետք է հոբելյանական միջոցառումները կազմակերպենք և իրականացնենք պատշաճ մակարդակով: Այս գործում ևս ակնկալում ենք ձեր մասնագիտական աջակցությունը»,- ընդգծել է նախարարը:

Խոսելով երաժշտական կյանքի ակտիվացման մասին՝ Վահրամ Դումանյանը ներկաներին հորդորել է այցելել սահմանամերձ մարզեր, համայնքներ և Արցախ: Նախարարը համոզմունք է հայտնել, որ այժմ, առավել քան երբևէ, սահմանամերձ շրջաններում ապրող մեր հայրենակիցները մշակույթի հետ հաղորդակցվելու կարիք ունեն, և բոլոր ջանքերը պետք է ուղղել մարզային համայնքներում մշակութային կյանքի ակտիվացմանն ու գեղարվեստական կրթության զարգացմանը: Գերատեսչության ղեկավարն առաջարկել է արդեն իսկ սկսել աշխատանքներն այդ ուղղությամբ՝ ձևավորելով հստակ ժամանակացույց և համապատասխան ծրագրեր:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է ոլորտի կարևոր, ռազմավարական խնդիրներին՝ մշակույթի ապակենտրոնացմանը, գեղարվեստական կրթությանը, ստեղծագործական խմբերում՝ արվեստագետ- գործատու, սերնդափոխությանը և մասնագիտական այլ հարցերի:

Հայաստանի կոմպոզիտորների միության և Հայկական երաժշտական համաժողովի ղեկավարներն ու անդամները հակիրճ ներկայացրել են իրականացրած և առաջիկա ծրագրերը: Նրանք խոսել են նաև առկա խնդիրների մասին և լուծումներ առաջարկել այդ ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Հայկական երաժշտական համաժողովի ղեկավար Լևոն Չաուշյանը նախարարին նվիրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրենց կազմակերպության կողմից հրատարակված «Հայ ժամանակակից կոմպոզիտորների» ձայնագրությունների հավաքածուն, որը ներառում է Երվանդ Երկանյանի սիմֆոնիկ, Լևոն Չաուշյանի կամերային և սիմֆոնիկ, Մարտին Վարդազարյանի էստրադային և կինոերաժշտության ընտրանին, Վահրամ Բաբայանի կամերային, Կոնստանտին Պետրոսյանի կամերային, խմբերգային և ջազային, Սուրեն Զաքարյանի կամերային և սիմֆոնիկ, Արմենուհի Կարապետյանի խմբերգային ստեղծագործությունները: