ՀանրաԴիտակ. 2800-ամյա Երևանի ամոթը. ինչպե՞ս և ե՞րբ  կբարեփոխվի տրանսպորտային համակարգը

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Երևան քաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխման խոստումներ տրվել են գրեթե ամեն տարի, առավել հաճախ՝ ընտրություններից առաջ, դրանց մեծ մասը մոռացվել է, կամ իրականացվել չափազանց ուշացումով:

Հունվարի 18-ին քաղաքապետարանը ներկայացրեց տրանսպորտային համակարգի նոր նախագիծը, որի միայն խորհրդատվությունը քաղաքի հարկատուների վրա արժեցավ, ոչ  պաշտոնական տվյալներով, 850 հազար դոլար:

Ըստ առաջարկված նախագծի՝ կտրուկ կրճատվելու են երթուղային գծերը՝ ներկայիս 115 -ի փոխարեն կգործի 42 երթուղի, ավելի քան կրկնակի կկրճատվի նաև փոխադրամիջոցների թիվը՝ 2039-ի փոխարեն՝ 939 տրանսպորտային միջոց։ Ընդ որում, թե ինչպես է լուծվելու այս կրճատման հետևանքով աշխատանքից զրկված ավելի քան 1100 վարորդի զբաղվածության հարցը, չի նշվում:

Ներկայացված նախագծով իհարկե խոստացվում է առավել հարմարավետ փոխադրամիջոցներ, վճարման միասնական համակարգ, սակայն նոր մարտահրավեր լինելու է. եթե  գործող ցանցով ուղևորների 94 տոկոսը մի կետից մյուսը հասնելու համար տրանսպորտ չի փոխում, նոր ցանցի դեպքում երթևեկողների 38 տոկոսը տրանսպորտը կփոխի մեկ անգամ, տասը տոկոսը՝ երկու անգամ, 3 տոկոսը՝ երեք անգամ: Եվ միայն 49 տոկոսը տեղ կհասնի մեկ տրանսպորտով:

Այսքանով հանդերձ, թե ե՞րբ կկայանա խոստացվող արմատական, 100 մլն դոլարանոց բարեփոխումը՝ հստակ չէ, դատելով նախկին խոստումների իրականացման ընթացքից՝ ոչ շուտ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հակոբ Կարապետյան

Գայանե Աբրահամյան