Արցախում գումարվել է Ազգային ժողովի հերթական նիստը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը,Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է , որ Ազգային ժողովի «Միասնական հայրենիք»խմբակցությունը ունի նոր ղեկավար՝ Գագիկ Բաղունցը:

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո, խորհրդարանն անցել է փետրվարի 4-ի նիստի օրակարգի հարցերին:

Մինչ «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն անցնելը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ամփոփել է բյուջեի շուրջ խմբակցություններում և հանձնաժողովներում ծավալված նախնական քննարկումների արդյունքները և ներկայացրել խորհրդարանի հերթական նիստում նախագծի քննարկման՝ կանոնակարգով սահմանված ընթացակարգը:

Ներկայացնելով նախագիծը՝ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել է ընթացիկ տարվա մակրոտնտեսական ցուցանիշներին և առանձնացրել գալիք տարում պլանավորված ոլորտային ծախսերը: Խոսելով ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից բյուջեի նախագծի վերաբերյալ արված առաջարկությունների մասին՝ ֆինանսների նախարարը նշել է, որ նախագծի նախնական քննարկումների արդյունքում կառավարությանը գրավոր ներկայացվել է շուրջ 24 առաջարկություն՝ գրեթե 1մլրդ 50մլն դրամ գումարային ծավալով:

Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները ֆինանսների նախարարին առաջադրել են վարկերի սպասարկման համար կառավարության կողմից ֆինանսավորման, էլեկտրաէներգիայի, գազամատակարարման փոխհատուցման սահմանաչափերի վերանայման, տեղահանված բնակիչների բնակվարձի փոխհատուցմանը,բնակֆոնդի դեֆիցիտին և այլ թեմաների վերաբերյալ հարցեր: Պետնախարար- ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հավելեց,որ 2021թ պետական բյուջեի ֆինանսասավորումը հիմնականում ուղղվելու է սոցիալական ոլորտին:

Հարակից զեկույցներ են ներկայացրել Ազգայն ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը և պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը՝ դրական եզրակացությամբ ամփոփելով նախագծի հանձնաժողովային քննարկումների արդյունքները:

Գլխադասային հանձնաժողովների նախագահները պատասխանեցին պատգամավորների հնչեցրած հարցերին:

Մտքերի փոխանակության ընթացքում ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, «Միասնական հայրենիք »խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումն ընդմիջվել է պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները 24 ժամվա ընթացքում ստանալու նպատակով: Ըստ հաստատված ժամկետացանկի՝ բյուջեի օրենքի նախագիխժծը կընդունվի փետրվարի 11-ին կայանալիք նիստում:

Օրակարգի 2-րդ հարցը Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցն էր:

ԱԺ ֆինանասաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածուի՝ Վահրամ Բորիսի Բաղդասարյանի կենսագրական և աշխատանքային գործունեությունը, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը առաջադրված թեկնածուի օգտին:

Պատգամավորական հարցերի և մտքերի փոխանակությունից հետո խորհրդարանն անցավ փակ գաղտնի քվեարկության: Այնուհետև ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը ներկայացրեց ձայների 22կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ քվեարկության արդյունքները, ըստ որի Վահրամ Բաղդասարյանը ընտվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ՝ 6 տարի լիազորությունների ժամկետով:

Հայտարարված ընդմիջումից հետո ԱԺ նախագահը նիստը շարունակեց շնորհակալական խոսքով՝ուղղված Ավստրալիայի «Հարավային Ավստրալիա» նահանգի ստորին պալատի պատգամավորներին Արցախի Հանրապետութունը ճանաչելու առիթով:

Հարկային ոլորտին վերաբերող օրինագծերի փաթեթին անդրադարձավ ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը: Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությանյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը օրենքների նախագծերի փաթեթին: Քվեարկության արդյունքներով օրենքների փաթեթներն ընդունվեցին միաձայն:

Հարկային արտոնություններին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը նույնպես ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը:Վերջինս նշեց , որ հարկային արտոնությունների փաթեթում ներառել են գլխադասային հանձնաժողովի նիստում առաջարկած փոփոխություններն ու լրացումները տեղահանված բնակիչների գույքահարկի և հողի հարկի մասով:Գլխադասային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրեց փաթեթների վերաբերյալ հանձնաժողովի արձանագրած դրական եզրակացությունը և հանձնաժողովի առաջարկությունը ԱԺ կանոնակարգ օրենքի 75-րդ հոդվածի պահանջներին համաձայն հարցի քննարկման 2-րդ ընթերցման ժամկետը մինչև ս.թ. փետրվարի 8-ը սահմանելու մասին:Խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետի սահմանման մասին հարցին:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: Վերջինս հավելեց,որ օրինագծում կներառվի նաև հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունը: Հարակից զեկուցմամբ հանդես եկած գլխադասային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ:

Նիստը ամփոփվեց պատգամավոր Դավիթ Գալստյանի հայտարարությամբ: