ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի հետ, անհեռատեսության և վտանգի չսպասելու արդյունք էր. Հասմիկ Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի հետ՝ անհեռատեսության, կարգապահության բացակայության, բազմոցներում հանգիստ ընկղմվելու և երբևէ վտանգի չսպասելու արդյունք էր»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը:

Նա շեշտում է՝ բոլոր նրանք, ովքեր ասում են՝ կգնանք մեր տարածքները հետ կբերենք, անշուշտ՝ ճիշտ են ասում, բայց հիմա գործ անելու ժամանակն է։

«Պատերազմից երեք ամիս է անցել, չեմ տեսնում քայլեր՝ կորցրածը հետ բերելու ուղղությամբ: Անգին զոհերին վերադարձնել չենք կարող, բայց պետք է նրանց հիշատակը հարգենք, ծնողներին մխիթարենք: Դրա փոխարեն գնում ենք Եռաբլուր, խունկ ենք վառում: Անշուշտ, դա անհրաժեշտ է, բայց մեզ ապրելու համար կոնկրետ գործողություններ են հարկավոր, յուրաքանչյուրը պետք է ունենա իր առաջադրանքը, բայց մենք տեղում դոփում ենք»,- ասում է Պապյանը:

Երգչուհու խոսքով՝ այս ամենի փոխարեն ամեն օր լսում ենք ցավոտ փոխզիջումների մասին, այն մասին, որ ամեն բան դեռ վերջացած չէ. «Մինչև հիմա մեզ ասում էին՝ մենք պատերազմող երկիր ենք, պետք է լռեք, իրավունք չունեք պահանջներ ներկայացնելու, որովհետև բոլոր միջոցներն ուղղվում են բանակին, զինվորին։ Հիմա պետք է լռենք, որ չգան մեզ Հայաստանից հանեն… Շատ դժվար է այս վիճակի հետ համակերպվելը: Մեզ առողջացնելու փոխարեն՝ ավելի են հիվանդացնում, չգիտեմ` միտումնավո՞ր է արվում, թե՞ իրենց անօգնականությունն են մեզ վրա բարդում»:

Հասմիկ Պապյանի համոզմամբ՝ մեր կառավարությունը պետք է հրաժարական տա, քանի որ Հայաստանը պարտվել է բոլոր ոլորտներում, ուստի մնալն անիմաստ է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան