Հունվարին սննդամթերքը թանկացել է 4,5 %-ով․ առավելապես թանկացել են մրգերն ու բանջարեղենը

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունվարը 2020թ.
հունվարի նկատմամբ) կազմել է 4.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.2%: Այս մասին տեղեկանում ենք պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Սննդամթերքի գներ

2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4%, իսկ դեկտեմբերի համեմատ 4.5% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար՝ 9.5% և 23.0% գնաճերը:

Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է
9.9%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 23.0% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 12.0%, իսկ
2020թ. դեկտեմբերի համեմատ`9.5% գնաճ:

2021թ. հունվարին դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը
կազմել է 17.1%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար
կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.4
տոկոսային կետով:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է
16.9%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.2% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ.
հունվարին 2020թ. հունվարի համեմատ կազմել է 44.3%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 6.7%):

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ
գրանցվել է 8.4%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.0% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. հունվարին
2020թ. հունվարի համեմատ կազմել է համապատասխանաբար՝ 7.9% և 12.5%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.8% և 1.6% ):

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 7.7%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.9% գնաճ: Ձվի գինը 2021թ. հունվարին 2020թ.
հունվարի համեմատ աճել է 26.4%-ով, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 2.7%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 40.7%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ:

2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ մսամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 0.1%
գնանկում, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.2% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. հունվարին
2020թ. հունվարի համեմատ գրանցվել է 10.8%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ (ալկոհոլային
խմիչքի միջին գնաճը 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ կազմել է 12.9%, իսկ 2020թ.
դեկտեմբերի համեմատ՝ 1.1%):

2021թ. հունվարին դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և
ծովամթերքի՝ 0.1%, ոչ ալկոհոլային խմիչքի 1.1%, սուրճի, թեյի կակաոյի 1.2% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների գներ

2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 5.5%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.7% գնաճ:

2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բնակարանի
նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.2%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3%, գորգերի և
հատակի ծածկերի՝ 0.5%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, տարբեր տեսակի
կոշկեղենի՝ 0.6%, հագուստի, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.7%, կահույքի և կահավորանքի՝ 0.9%,
կենցաղային փոքր էլեկտրական սարքերի, մաքրող, լվացող միջոցների՝ 2.6%, խոշոր կենցաղային սարքերի,
ոսկերչական զարդերի՝ 2.9%, դեղագործական ապրանքների 4.6% գնաճ: Գրասենյակային պարագաների
գները նշված ժամանակահատվածում մնացել են անփոփոխ:

2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են
համապատասխանաբար՝ 3.1% և 3.8%-ով, իսկ 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 9.5% և 20.2%
գնանկում:

 

Ծառայությունների սակագներ

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է սակագների 1.4%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.3% հավելաճ: Մատուցված ծառայություններից 2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է փոստային ծառայությունների ոլորտում (13.1%), ինչը պայմանավորվել է ծանրոցների առաքման ծառայությունների սակագների 16.3% հավելաճով:

 

Արտարժույթի շուկա

2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի
շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար՝ 2.2% և 0.4% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.4% և 0.2% հավելաճ: 2021թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 521.2 դրամ, ինչը 8.8%-ով բարձր է 2020թ. հունվարի համապատասխան ցուցանիշից (479.2 դրամ):