Անվտանգության խորհուրդը կղեկավարի վարչապետը, նախագահն ու ԱԺ նախագահը խորհրդի կազմում չեն լինի

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

ՀՀ Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Արդարադատության նախարարության կողմից մշակված «Անվտանգության խորհրդի մասին կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝  Սահմանադրությամբ ամրագրված է այս խորհրդի հիմնական առաքելությունը այն է՝ անվտանգության խոհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի  քաղաքականության հիմնական ուղղությունները:

«Անվտանգության խորհուրդը նախկինում խորհրդատվական մարմին էր՝ նախագահի համար, անվտանգության խորհուրդը նոր Սահմանադրական կոնցեպտով պետական մարմին է , որը ղեկավարում է վարչապետը»,- ,մանրամասնեց արդարադատության նախարարը:

Դավիթ Հարությունն ասաց՝  ի տարբերություն Ազգային անվտանգության խորհրդի՝ Անվտանգության խորհրդի անդամներ են լինելու վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Նկատենք՝ ի տարբերություն Ազգային անվտանգության խորհրդի կազմի, նոր ստեղծվելիք մարմնի կազմում բացակայում են հանրապետության նախագահը, Ազգային Ժողովի նախագահը և գլխավոր դատախազը:

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 2005 թվականի Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ հանրապետության նախագահը կազմավորում էր Ազգային անվտանգության խորհուրդ և նախագահում այն:

2015 թվականի Սահմանադրությամբ ամրագրվեցին կառավարության վերաբերյալ նոր իրավակարգավորումներ՝ պայմանավորված Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգին անցմամբ: Էական փոփոխությունների ենթարկվեց նաև նախագահի ինստիտուտը: Մասնավորապես, նախագահն իր գործառույթներն այլևս իրականացնելու է բացառապես Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության խորհուրդը վերանվանվեց Անվտանգության խորհրդի և ամրագրվեց, որ Անվտանգության խորհուրդը սահմանում է  պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: Բացի այդ, 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

 

Շողիկ Գալստյան