Փակված համարներով մեքենաների տարհանումից մինչև ավտոմատացված նկարահանում. «Կարմիր գծերի» նոր օրենքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
Բոլորը

Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում այլևս չեն լինի «կարմիր գծերը»: Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ արդեն ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ Ավելին՝ քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին՝ երկու լուսանկարի միջոցով: Նախագծի հեղինակներից Սիսակ Գաբրիելյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց՝ վարորդների բողոքների մեծ մասը հենց դրա հետ էր կապված։ Բացի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններից՝ մյուս շրջաններում կայանումն անվճար է։

«Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը ճշտում է՝ այդ 2 վարչական շրջանում էլ ոչ բոլոր փողոցներն են կահավորված տեսախցիկներով․ եթե ներդրումները թույլ տան կահավորել, փողոցների ցանկը կավելանա։

Ի դեպ՝ տեսախցիկների մասին։ Քաղաքապետարանը նոր մեխանիզմ է մշակում, որ չվճարած մեքենայի ձայնագրությունը կատարվի ավտոմատ եղանակով։

Առանց համարանիշի կամ փակված համարանիշով «կարմիր գծերին» կանգնել այլևս հնարավոր չի լինի․ նոր օրենքով այդ մեքենաները կտարհանվեն։

Ի դեպ՝ տեսանյութերն այսուհետ քաղաքապետարանը պարտավորվում է տրամադրել ճանապարհային ոստիկանությանը կամ վարորդներին, եթե կայանման ընթացքում գրանցվեն ճանապարհային պատահարներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան