Սերժ Սարգսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Ղարաբաղյան պատերազմի հետևանքները

Լուրեր

03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
Բոլորը

Ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ։

Սերժ Սարգսյանը ռուսաստանյան կողմին շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարության՝ կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը միտված հետևողական ջանքերի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդասիրական խնդիրների լուծման համար, ինչպես նաև առանձնահատուկ շեշտել է Ռուսաստանի Դաշնության՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի գործունեության շարունակության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի՝ հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, վերջնական խաղաղ կարգավորման նպատակով։

Ընթացիկ իրավիճակի քննարկման համատեքստում ընդգծվել է ռազմագերիների ու Ադրբեջանում պահվող այլ անձանց՝ Հայաստան վերադարձի, զոհված զինծառայողների մարմինների որոնման ուղղությամբ արդյունավետ ջանքերի գործադրման կարևորությունը։

Դեսպանի խնդրանքով՝ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքական իրողություններին վերաբերող հարցերին։

Դեսպան Կոպիրկինն իր հերթին քննարկվող թեմաների շրջանակներում ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումն ու նրա կողմից գործադրվող ջանքերը։