Մեծ շեշտ պետք է դրվի աշակերտի կարիքների, նախասիրությունների վրա․ չափորոշիչների նախագիծն ընդունվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը փոփոխություններ կատարեց 2010 թվականի ապրիլի 8-ի համապատասխան որոշման մեջ, որով հաստատված է ՀՀ-ում հանրակրթության բովանդակությունը կարգավորող Հանրակրթության պետական չափորոշիչը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով փորձ է արվում արձագանքել առկա  խնդիրներին և ստեղծել համապատասխան հիմքեր ավելի ճկուն բովանդակություն կառուցելու համար:

Հանրակրթության նոր պետական չափորոշիչով սահմանվում է պետության ակնկալիքը դպրոցից և 12-ամյա կրթության ավարտից հետո շրջանավարտներից:

Ժաննա Անդրեասյանը մանրամասնեց, որ հանրակրթության նոր պետական չափորոշիչը հիմնված է կարողունակությունների վրա, ինչը նշանակում է, որ հավասարապես շեշտադրվում են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումները և արժեքային բաղադրիչը՝ որպես հանրակրթության հիմնական անելիք:

«Սահմանել ենք վերջնարդյունքներ կրթական երեք աստիճանների համար՝ տարրական, հիմնական և ավագ, ինչը հնարավորություն է տալիս սկզբունքորեն իրագործել նոր մոտեցում և, խուսափելով այս պահին գործող առարկայակենտրոն մոտեցումից, որի պայմաններում ունենք առանձին առարկաներ և շեշտադրված է այդ առարկաների ինքնաբավ գոյությունը դպրոցում՝ անցում կատարել ինտեգրված մոտեցմանը, որը հնարավորություն է տալիս տեսնել տարբեր կապերը, առանձնացնել խաչվող գաղափարները և ամեն առանձին առարկայի միջոցով հասկանալ, թե ինչպես ենք նպաստում այդ ընդհանուր վերջնարդյունքներին հասնելուն:

Սա թույլ կտա նաև էապես խուսափել կրկնություններից, առավել արդյունավետ օգտագործել այն ժամանակը, որ մենք ծախսում ենք դպրոցում, նաև երեխայի ժամանակը և դրա շրջանակում ավելի արդյունավետ և հետագայում նաև հանրային զարգացմանը նպաստելու համար շոշափելի արդյունք ստանալ:

Մենք  ընդհանուր առմամբ նվազեցնում ենք դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ չկրճատելով բովանդակային ծավալը և նպատակ ունենալով հասնել ավելի մեծ արդյունքների:

Դպրոցները ստանալու են ընտրության հնարավորություն օրինակելի պլանի հիման վրա ձևավորել իրենց սեփական մոտեցումները»,- նշեց Անդրեասյանը:

Նա նաև հավելեց, որ դա դրսևորված է հանրակրթության պետական չափորոշչում 7 ուսումնական բնագավառների առանձնացման և դրանց շրջանակում դպրոցներին ընտրության հնարավորությունների ընձեռման միջոցով:

«Պահպանվել է նաև պետական հստակ քաղաքականությունը՝ պետական պարտադիր բաղադրիչի միջոցով և չորս պարտադիր առարկաները սահմանելու միջոցով, որոնք են՝ հայոց լեզուն և գրականությունը, մաթեմատիկան, հայոց պատմությունը և օտար լեզուն»,- ասաց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: