Չափազանց կարևորում եմ միջազգային սպորտային կառույցներում մեր երկրի ներկայացվածությունը. Կարեն Գիլոյան

Լուրեր

12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներին:

«Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը խոսել է սերտ համագործակցության անհրաժեշտության, համատեղ ծրագրերի ընդլայնման և ֆեդերացիաների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու տարբերակների մասին: Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունները շատ են, սակայն հանձնվելը մարզաշխարհին բնորոշ չէ, ուստի համատեղ ուժերով հնարավոր կլինի դիմակայել մարտահրավերներին. «Սա մեր առաջին հանդիպումն է և համատեղ աշխատանքի սկիզբը: Պատերազմը, համավարակը, տնտեսական խնդիրներն անհետևանք չեն մնացել նաև սպորտի ոլորտի համար: Կան դժվարություններ, բայց հետևողական և տքնաջան աշխատանքի շնորհիվ կկարողանանք վերականգնվել, ապա առաջընթաց գրանցել»:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է ոլորտի կարգավորմանն ուղղված իր ծրագրերը, անդրադարձել առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր տարբերակներին: Կ. Գիլոյանն ընդգծել է, որ չափազանց կարևորում է միջազգային համագործակցությունների ընդլայնումը և միջազգային սպորտային կառույցներում մեր երկրի ներկայացվածությունը:

«Պետք է վերականգնենք մեր երբեմնի ավանդույթները և ներկայացուցիչներ ունենանք միջազգային կառույցներում, ֆեդերացիաներում: Այդ ներկայացվածությունը միմիայն դրական է ազդելու մեր մարզիկների՝ միջազգային հարթակներում ելույթների և մեր երկրի հեղինակության բարձրացման վրա: Նախարարությունն առաջիկայում կսկսի աշխատանքներն այդ ուղղությամբ՝ համակարգելով միջազգային կառույցների հետ ձեր կապերը»,- ասել է նախարարի տեղակալը և հավելել, որ միջազգային ասպարեզում լավագույնս ներկայանալու համար պարբերաբար կազմակերպվելու են սեմինարներ և վերապատրաստումներ մարզչական, մրցավարական և տեխնիկական անձնակազմերի համար:

Կ. Գիլոյանը ֆեդերացիաների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ շուտով ստեղծվելու է Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին հոգեբանական ծառայությունների տրամադրման խումբ. «Մարզիկները, հատկապես նախամրցումային փուլում գտնվողները չեն կարող չունենալ հոգեբանական խորհրդատվության կարիք: Բացի դրանից՝ շուտով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կգործի մարզիկների համար առանձնացված մասնաշենք, որտեղ նրանք կանցնեն անհրաժեշտ ստուգումները և կստանան պատշաճ բուժումներ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ իր ուշադրության կենտրոնում են նաև Հայաստանի առաջնությունները մարքեթինգային տեսքի բերելու և դրանով իսկ ֆեդերացիաների ֆինանսական հնարավորություններն ընդլայնելու, վարպետության բարձրագույն դպրոցը վերականգնելու, հավաքական թիմերի բարձրակարգ մարզահագուստի հետ կապված հարցերը, իսկ հեռակա ծրագրերում է միջազգային պահանջներին համապատասխան մարզահամալիրներ ունենալը, ինչը թույլ կտա Հայաստանում հյուրընկալել խոշորագույն մարզական միջոցառումներ:

Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կ. Գիլոյանը պատասխանել է ֆեդերացիաների ներկայացուցիչների հարցերին և տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսում է նրանց հետ ունենալ նաև առանձին հանդիպումներ, որոնց ընթացքում կլինեն առավել հասցեական քննարկումներ»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում: