Սասուն Խաչատրյանը ԱՄԷ-ի հավատարմատարի հետ քննարկել է երկրից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձի ԱՄԷ-ի փորձի ուսումնասիրման հնարավորությունները

Լուրեր

17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
Բոլորը

2021 թվականի փետրվարի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ԱլՍալամիին:

«Կարևորելով հայ-էմիրաթական իրավական կապերի հետագա ամրապնդումը` Սասուն Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների համանման գործառույթներ իրականացնող կառույցների միջև համագործակցային հիմքերի ձևավորման ու գործընկերային հարաբերությունների զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձի, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման, ապօրինի հարստացման վերաբերյալ գործերի քննության ոլորտում Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների փորձի ուսումնասիրման հնարավորությունները:

Զրուցակիցները կարևորել են նաև վերը նշված հանցագործությունների նախաքննության հետ կապված քննչական աշխատանքների կազմակերպման, այդ թվում` միջազգային իրավական փոխօգնության հարցումներին առնչվող լավագույն փորձի ուսումնասիրման և մի շարք այլ հարցերի շուրջ համագործակցության կամուրջներ ստեղծելու անհրաժեշտությունը:

ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ԱլՍալամին շնորհակալություն է հայտնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հանդիպման և ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև անմիջական համագործակցության ապահովման և զարգացման համար հիմք կհանդիսանան փոխադարձ այցերի կազմակերպումն ու դրանց շրջանակներում փոխըմբռնման հուշագրի ստորագրումը»,- ասված է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում: