«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի է խաղացել ռուսական «Ռոդինայի» հետ
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան», որն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Արաբական Միացյալ Էմիրություններում, այսօր ընկերական խաղում հանդիպել է ռուսական «Ռոդինա» թիմի հետ:
Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը, խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1։ Մեր թիմից միակ գոլը խփել է Ջեյսոնը։
Հիշեցնենք, որ երեք օր առաջ մեր թիմը ստուգողական առաջին խաղում 0։2 հաշվով պարտվել էր Եկատերինբուրգի «Ուրալին»։
Հաջորդ հանդիպումը «Արարատ-Արմենիան» կանցկացնի վաղը, փետրվարի 4-ին։ Մեր թիմը կմրցի արդեն Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» հետ։