Համառ պայքար եմ մղելու, որ անանուն աղբյուրներին հղում չտալու կետն օրենքի ուժ ստանա. Ա. Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
Բոլորը

Նոր նախագիծը օգնելու է տարանջատել բարեխիղճ լրագրությունն անբարեխիղճից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ստեղծման նախաձեռնությանը:

«Նախագիծն օգնելու է տարանջատել բարեխիղճ լրագրողներին ու ԶԼՄ-ներին անհայտ իրավակազմակերպչական ձև, անհայտ ծագումնաբանություն ունեցող ինչ-որ ռեսուրսներից, որոնք այսօր, ցավոք սրտի, երբեմն ավելի հայտնի են, քան բուն լրատվական գործունեություն ունեցող կազմակերպությունները»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ լրատվական դաշտը ոչ լրագրողական կազմակերպություններից մաքրելու անհրաժեշտություն կա և այդ գործում ակնկալում է նաև ԶԼՄ-ների աջակցությունը:

Պատգամավորի խոսքով` ներկայիս իրավիճակում լինում են դեպքեր, երբ հայտնի, խմբագրակազմ և քրտնաջան աշխատանք իրականացնող աշխատակազմ ունեցող ԶԼՄ-ները երբեմն հղում են տալիս անհայտ ծագմամբ թելեգրամյան ալիքներին, ֆեյսբուքյան էջերին, ինչի արդյունքում, ըստ Հովհաննիսյանի, գովազդվում են այդ անհայտ ծագմամբ էջերը, ինչն էլ առաջացնում է մի շարք խնդիրներ։

«Բոլոր այն լրատվական գործունեություն իրականացնողները, որոնք չունեն նույնականացման տվյալներ, բոլոր այդ աղբյուրների վրա հղում անելը և օգտագործել այդ աղբյուրի անունը` գովազդելով այդ աղբյուրին, արգելվելու է նոր նախագծով նախատեսված կարգավորմամբ»,- ասաց պատգամավորը` հայտարարելով, որ համառ պայքար է մղելու, որ անանուն աղբյուրներին հղում չտալու կետն օրենքի ուժ ստանա:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ այս նախագծով չի սահմանափակվում տեղեկատվություն տարածելու ազատությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: