ՃՏՊ Դիլիջան-Իջևան ճանապարհին․ կա 1 զոհ, 6 վիրավոր

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Մայիսի 31-ին` ժամը 21:17-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes Vito» մակնիշի 31 LL 600 (վարորդ՝ 1973 թ. ծնված Գ. Ն.) , «Nissan march» մակնիշի 34 MN 494 (վարորդ՝ Խ. Ե.)  և «Nissan X-Trail» մակնիշի 34 QO 600 (վարորդ՝ Ա. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ժ. Ա.-ը, Ա. Ն.-ը և Ռ. Բ.-ը, «Nissan march» ավտոմեքենայի վարորդ Խ. Ե.-ը, ուղևորներ Կ., Ա., Վ. և Կ. Երիցյանները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Իջևանի ԲԿ, «Nissan X-Trail» ավտոմեքենայի վարորդ Ա. Խ.-ը և «Nissan march» ավտոմեքենայի ուղևոր Ա. Ե.-ը հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Խ. Ե.-ինը` ծայրահեղ ծանր, վերջինս գիտակցության չգալով մահացել է:

Փրկարարները տուժածներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը: