Երևան-Մոսկվա ավիատոմսը դարձել է 1050 դոլար. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 13:50
Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ գործով ռուս զինծառայողն ազատ է արձակվել․ 7,6 տարի պատժի կրման ժամկետն ավարտվել է
25.06.2026 | 13:44
ԵՏՄ-ն հայտարարում է` ինքը չկա, մենք ի՞նչ անենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:36
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ հետաքննություն է սկսվել Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ փակ չաթի պատճառով
25.06.2026 | 13:28
Այսօր կորոշվի՝ ով է լինելու ԱԺ նախագահի թեկնածուն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:21
Կովկասի հարցերով  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է
25.06.2026 | 13:13
Դա մեր գնահատականը չի փոխում. Փաշինյանը` Հայկ Թորոյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:05
100 հազար դրամ պետական տուրք` 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար. Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:57
Ռումինիայի Պատգամավորների պալատն առանց քվեարկության հաստատել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծն ու ուղարկել Սենատ
25.06.2026 | 12:48
ԵՄ, ասիական, թուրքական շուկաներում մեծ հետաքրքրություն կա հայկական միրգ-բանջարեղենի նկատմամբ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:37
Ելակն անսովոր բարձր գին ունի, թանկացել են ծիրանը, կեռասը․ Փաշինյանը Պապոյանից պարզաբանում պահանջեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:34
Խուզարկում են Գյումրիի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:31
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
25.06.2026 | 12:19
ԵՏՄ-ն ինքնալուծարման մասին է հայտարարում, եթե ԵՏՄ մի անդամ կարա մյուսի նկատմամբ սենց որոշում կայացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հարգելի՛ հայրենակիցներ, երևի դուք միամտորեն ակնկալում էիք, որ խայտառակ դավաճանական կապիտուլյացիայից հետո մենք այստեղ այսօր պետք է քննարկենք ռազմագերիների խնդիրը, երևի ակնկալում էիք, որ պետք է քննարկենք մեր տասնյակ հազարավոր տեղահանված արցախցիների խնդիրը, որոնցից մեկին կալանավորման սանկցիա տվեցին հիմնավորմամբ, որ մշտական բնակության վայր չունի: Հադրութցի Վահան Բադասյանը որտեղի՞ց ունենա մշտական բնակության վայր, դուք եք նրան զրկել մշտական բնակության վայրից»,- այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա իր ելույթում անդրադարձավ այն հարցերին, որոնք, իր կարծիքով պատերազմից հետո պետք է Ազգային ժողովում քննարկման առարկա դառնային և չեն դարձել:

«Դուք կարծում էիք, թե պետք է քննարկենք, թե ինչպես են հարբած ադրբեջանցիները Սյունիքում երբ ուզում կրակում, թե ինչպես է Սյունիքում Ադրբեջանը երբ ուզում պաստառ է բարձրացնում, որ մենք գտնվում ենք Ադրբեջանի տարածքում… Բայց ոչ, այդ հարցերը չեն քննարկվում, որովհետև կա այս իշխանության համար շատ ավելի կարևոր օրակարգ կա, թե ինչպես ավելացնել կալանքի սանկցիա տվող դատավորների թիվը, որովհետև բազմաթիվ պարկեշտ դատավորներ հրաժարվում են Նիկոլ Փաշինյանի «վնգստացող» դատավորները լինել և հրաժարվում են կատարել կեղտոտ քաղաքական պատվեր»,-ասաց Զոհրաբյանը և նշեց, որ իշխանությունն անընդհատ փորձում է կեղծ օրակարգեր բերել:

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ ԱԺ նախագահը պատգամավորներից պատվիրակություն պետք է կազմեր, գնային «Զվարթնոց» օդանավակայան և տեսնեին, թե ինչ էր կատարվում նախօրեին: «Ինչո՞ւ Երևան-Մոսկվա միակողմանի տոմսը երեկ որոշ ավիաընկերություններ դարձրին 1050 դոլար… Մարդիկ գնում են, բա չե՞ք ուզում մեզ հետ միասին գնալ հարցնել՝ բա ինչո՞ւ են գնում, բա այդ մարդիկ 2018 թվականին մեծ հույսով քվեարկում էին ձեր օգտին»,-ասաց նա և տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը ևս զբաղվել է այդ խնդիրներով, քննարկումներ ունեցել:

«Սա մեր ողբերգությունն է, որ այսօր մարդիկ տնով, տեղով ամբողջ գույքով լքում են հայրենիքը, և փոխանակ այնտեղ լինեինք և հասկանայինք, թե ինչ կարող ենք անել, որ հայը մնա հայրենիքում, մենք այստեղ քննարկում ենք՝ ինչպես ավելացնենք Նիկոլ Փաշինյանի համար «վնգստացող» դատավորերի թիվը»,- նշեց Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: