Որևէ դեպքում չի կարելի թույլ տալ փոքր և միջին բիզնեսի արտագաղթը․ Արկադի Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 19:44
27 պատռած քվեաթերթիկ վավեր ճանաչվեց․ «Ծալածները համարել են անվավեր ու պատռել». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:30
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ
09.06.2026 | 19:17
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Վրաստանում չինական և ռուսական ազդեցության վերաբերյալ օրինագիծ
09.06.2026 | 19:04
Առաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ
09.06.2026 | 18:49
Թբիլիսիի կողմից Բաքու արտաքսված ադրբեջանցի լրագրողը կալանավորվել է
09.06.2026 | 18:39
Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
09.06.2026 | 18:36
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
09.06.2026 | 18:28
Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութին շնորհավորել է Փաշինյանին
09.06.2026 | 18:23
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչվեն․ կառավարությունը որոշում կընդունի շաբաթների ընթացքում․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 18:20
Transfermark․ Տրանսֆերային գնի ամենամեծ աճ գրանցած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը
09.06.2026 | 18:13
Ծառուկյանին թույլ չեն տվել հեռանալ երկրից // Պուտինը դեռ չի շնորհավորի Փաշինյանին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 18:12
«Արմատ մեդիա»-ից առգրավված իրերը չեն վերադարձվել, խմբագրության դուռը դեռ  կապարակնքված է․ խմբագիրը պնդում է, որ խախտվում են իրենց իրավունքները
Բոլորը

Արտակարգ դրության հայտարարումը, լոքդաունը, ապա նաև ռազմական դրությունը չէին կարող ծանրագույն հետք չթողնել մեր տնտեսության վրա:  «2020-ի տնտեսությունը. ծանր անկում, վերականգնման թույլ ակնկալիքներ» քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Պատգամավորի գնահատմամբ՝ ամենազգայունը մարդկանց վարքագծի նկատմամբ հենց ֆինանսական շուկաներն են: Արկադի Խաչատրյանը նկատում է, որ եղել են տատանումներ ավանդների ծավալների, ինչպես նաև տրվող վարկերի առումով, քանի որ անորոշությունների և ռիսկերի պարագայում բանկերն ավելի զգուշավոր են դառնում:

«Այս տարի ակնկալվում է, որ կլինեն չաշխատող վարկերի տոկոսի բավականին ավելացում»,- ասաց Խաչատրյանը:

Նա նաև պնդեց, թե անշարժ գույքի շուկայում այժմ գործարքներ չեն իրականացվում, կամ շատ քիչ են իրականացվում:

Պատգամավորը նկատեց, որ արտագաղթի ռիսկեր կան և ընդգծեց, որ որևէ դեպքում չի կարելի թույլ տալ փոքր և միջին բիզնեսի արտագաղթը: