Ռոբերտ Քոչարյանին թույլատրվել է փետրվարի 3-ից լքել ՀՀ սահմանը. դատախազը դատավորից պարզաբանում պահանջեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
02.02.2021 | 13:28Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով այսօրվա նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատավոր Աննա Դանիբեկյանից պարզաբանում պահանջեց, թե ինչ հիմնավորմամբ է դատարանը Քոչարյանին թույլատրել փետրվարի 3-ից մինչև 8-ը լքել ՀՀ սահմանը:
Դատախազն ասաց, որ առկա է գործի քննությունից թաքնվելու վտանգ: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ որոշման օրինակը կտրվի Դատախազությանը, անհրաժեշտության դեպքում կարող են բողոքարկել Վերաքննիչ դատարանում:
Այս պահին դատարանը քննում է Արմեն Գևորգյանի պաշտպանի՝ դատավորին հայտնված ինքնաբացարկի միջնորդությունը:
Լիլիթ Շաբոյան