Ես ներկայացրի, որ Նավալնին մեկ բանտարկյալ է, իսկ մեր գերիների ճակատագիրն անհայտ է․ Իգիթյան

Լուրեր

08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
Բոլորը

Ես ուղիղ կապի մեջ էի ԵԽԽՎ բյուրոյի մի քանի անդամների հետ, և նրանք շատ անհարմար էին զգում, որ չեն կարող այդ հարցն օրակարգ մտցնել մի քանի պատճառներով: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ռազմագերիների հարցը չդարձավ ԵԽԽՎ նստաշրջանի ընթացիկ քննարկման թեմա:

«Պարոն Մարուքյանի հետ նաև քաղաքական խմբում ենք մասնակցել, այնտեղ կատեգորիկ ենք դրել այդ հարցը: Մենք դեմ չենք որևէ քաղաքական կամ ոչ քաղաքական մարդու ազատ արձակմանը, բայց ես այնտեղ ներկայացրի, որ Նավալնին ընդամենը մեկ բանտարկյալ է, և նա իր Ֆեյսբուքում նշել է, որ իր պահման պայմանները այդքան էլ վատը չեն, իսկ մենք ասում էինք՝ Ադրբեջանում կան հարյուրավոր երիտասարդներ՝ իրենց պարտքը կատարած մարդիկ, որոնց ճակատագիրն անհայտ է. սա է պատճառը, որ այս հարցն անպայման պետք է ուշադրության տակ լինի: Խոսքը գերիների մասին. բոլորը համաձայն էին այս պնդման հետ»,- ասաց Իգիթյանը:

Պատգամավորի խոսքով՝ ԵԽԽՎ-ում մթնոլորտը ստեղծվում է նաև Հայաստանից եկած տեղեկությունների հիման վրա: «Հայաստանից գալիս էր ապատեղեկատվական ցունամի, և գերիների հարցն այդ աղմուկի մեջ կորչում էր: Մարդիկ ուրիշ հարցեր էին տալիս, հարցնում էին քաղաքական իրավիճակից, նոր ընտրություններից: Մենք պետք է այնպես անենք, որ այստեղից դուրս եկող տեղեկատվությունը և պատվիրակության աշխատանքը համահունչ լինեն: Նավալնիի հարցը մտավ օրակարգ նաև այն պատճառով, որ նրա մասին այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանից դուրս էր գալիս, ավելի մեծ էր, քան այն, ինչ Հայաստանից էր գալիս»,- ասաց Իգիթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: