ԱԺ-ի լրատվության վարչությունը նոր պետ ունի
Քաղաքականություն
02.02.2021 | 11:25Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը նոր ղեկավար ունի։ Այս պաշտոնում նշանակվել է էլեն Բաբալյանը։
Տեղեկությունը Factor.am-ին փոխանցել են ԱԺ աշխատակազմի մեր աղբյուրները։ Երեկ Էլեն Բաբալյանի առաջին աշխատանքային օրն էր ԱԺ-ում։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Էլեն Բաբալյանը։
Հիշեցնենք՝ տևական ժամանակ է ԱԺ այս ստորաբաժանումը ղեկավար չուներ։
Էլեն Բաբալյանը Հանրային հեռուստատեսության նախկին աշխատակից է։
Նարեկ Կիրակոսյան