Դատախազները «Սասնա ծռերի» անդամներին վիրավորել են. փաստաբանը բացարկ ներկայացրեց

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շարունակվում է «Սասնա ծռեր»խմբի 10 անդամի գործով դատական նիստը: Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը բացարկ ներկայացրեց դատախազներ Արամ Արամյանին և Պետրոս Պետրոսյանին: Փաստաբանը նշեց, որ դատախազներն անհարգալից վերաբերմունք են դրսևորել ամբաստանյալների նկատմամբ, նրանց տարբեր որակումներ տալով.«Նրանք մեր պաշտպանյալներին դիմել են «վիժվածք», «կենդանի» բառերով:

«Իմ պաշտպանյալ Գագիկ Եղիազարյանին ևս վիրավորել են»,- ասաց փաստաբանը։

Դատավորը հիշեցրեց, որ նման վարքագծի համար մեղադրողների նկատմամբ նախազգուշական սանկցիա է կիրառվել և հիմա նույն հարցն է բարձրացվում բացարկի ձևով: Փաստաբանը նշեց, որ դատախազները չեն կարողանում պահպանել հուզական հավասարակշռությունը. «Արտասահմանում մեղադրողներին ուղարկում են հատուկ վերապատրաստումների, որպեսզի նրանք պահպանեն հուզական հավասարակշռությունը»:

Նշենք, դատավորին ևս բացարկ էր ներկայացվել այսօր, որը անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժվեց:

Դատավորը խորհրդակցությունից վերադառնալով՝ այս միջնորդությունը ևս մերժեց:

Այժմ ընթանում է գրավոր ապացույցների ուսումնասիրությունը: