ԱՄՆ-ն զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին Աֆրինի հարցում

Լուրեր

16.10.2026 | 00:55
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «Յագելոնիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պենտագոնի խոսնակ մայոր Ռենքին Գելովեյը հայտարարել է, որ եթե Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում տեղակայված քրդական ուժերը հարձակվեն Աֆրին շրջանի վրա, ապա Վաշինգտոնը կդադարեցնի նրանց ռազմական օգնություն ցուցաբերել:

Միջանկյալ նշենք, որ այժմ Աֆրինում  Թուրքիայի զինված ուժերը իրականացնում են «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան, որն ուղղված է տեղի քրդական ուժերի դեմ:

Ըստ թուրքական «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ այն բանից հետո, երբ թուրքերը Աֆրինում ռազմական գործողություններ սկսեցին, քուրդ զինյալների մի մասը սիրիական Քամիշլի շրջանից շարժվեցին դեպի Աֆրինի հյուսիսարևմտյան հատված, որպես օգնության հասնեն պաշարման մեջ գտնվող տեղի քրդերին:

Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ իրենք ցուցումներ և օգնություն  են ցուցաբերում  քուրդ զինյալներին միայն «Իսլամական պետություն» (ԻՄ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Իսկ այս պարագայում ԱՄՆ-ի և քուրդ զինյալների համագործակցության մասին խոսք լինել չի կարող:

«Մենք միայն վարժեցնում և օգնում ենք այն ուժերին որոնք պայքարում են միայն ԻՊ-ի դեմ: Եթե  ռազմական գործողություն իրականացվի ոչ թե ԻՊ-ի, այլ ուրիշների դեմ, դաշնակցային ուժերը կդադարեցնեն օգնությունը: Օրինակ, եթե քրդական ուժերը հայտարարեն, որ ԻՊ դեմ պայքարի փոխարեն շաժրվում են դեպի Աֆրին, իրենց եղբայրներին օգնության հասնելու համար, ապա նրանք այլևս չեն համարվի մեր գործընկերները»,-ասել է Պենտագոնի խոսնակը: