Հայաստանում տրանսֆերային գնագոյացման առաջին ստուգումը համատեղ կանցկացնեն հայ և իտալացի հարկային ծառայողները. կմասնակցի «Վեոլիա ջուր» ընկերությունը. ՊԵԿ

Լուրեր

04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
Բոլորը

ՀՀ ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ Հայաստանում առաջին անգամ տրանսֆերային գնագոյացման ստուգում կիրականացվի։ Պետական եկամուտների կոմիտեում կայացել է հանդիպում «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացուցիչների հետ, որոնց համաձայնությամբ ընկերությունը մասնակցելու է փորձնական ծրագրի։

Պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի հարկային ծառայության աշխատակիցները համատեղ պիլոտային ստուգում են անցկացնելու, ինչը կազմակերպության համար հարկային որևէ հետևանք չի առաջացնելու։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «Հարկային տեսուչներ առանց սահմանի» ծրագրի շրջանակում նախատեսված փորձնական ստուգումը Հայաստանի հարկային մարմնին հնարավորություն կտա իտալացի գործընկերների աջակցությամբ զարգացնել տրանսֆերային գնագոյացման ստուգումներ իրականացնելու կարողությունները։ Այն միաժամանակ ուսուցողական կլինի «Վեոլիա ջուր» ՓԲԸ համար՝ վերահսկվող գործարքների մասին հարկային մարմին ծանուցումներ ներկայացնելու և այլ կարգավորումների մասին իրազեկվելու առումով։

Ընտրությունը կայացվել է ռիսկերի վերլուծության արդյունքում նախնական առանձնացված 15 կազմակերպությունների միջից։ Պիլոտային ստուգումն անցկացվելու է իրական ստուգման կանոնների համաձայն․ ուսումնասիրվելու են համապատասխան փաստաթղթերը, վերլուծությունների արդյունքում վերհանվելու են ռիսկերը և քննարկվելու են հարկ վճարողի հետ։

Ծրագիրը հարկ վճարողների կամավոր կարգապահության բարձրացմանը միտված ՊԵԿ-ի համար առաջնային միջոցառումներից է։ Այն առանձնանում է հարկային մարմին-հարկ վճարող համագործակցության բարձր մակարդակով ու թափանցիկությամբ։

Գործընթացի մեկնարկման համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը հուշագիր են ստորագրել։

Հայաստանում տրանսֆերային գնագոյացման կարգավորումները գործում են 2020 թվականի հունվարի 1-ից։ Պիլոտային ստուգման ծրագիրը կդառնա հիմք՝ տրանսֆերային գնագոյացման ստուգումների համակարգը ներդնելու և հետագայում իրական ստուգումներ անցկացնելու համար։