Սերժ Սարգսյանի հրամանագրով 4 նախարար վերանշանակվեց իր պաշտոնում
Քաղաքականություն
31.05.2017 | 20:18ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել. այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նախագահի հրամանագրով Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար:
Մեկ այլ հրամանագրով Արտեմ Ասատրյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել Դավիթ Լոքյանը, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարար՝ Լևոն Մկրտչյանը։