«Ադրբեջանն օգտագործում է որպես պատանդներ հայ ռազմագերիներին մեկ նպատակով»․ Նազելի Բաղդասարյան

Լուրեր

10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

«Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածած հաղորդագրությունն որևէ կերպ չի արտացոլում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած պարտավորությունների կատարումը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

Պատգամավորը նշել է․ «Ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ազատ արձակումն ու հայրենադարձումը հստակորեն մատնանշված է հայտարարության 8–րդ կետում, և եռակողմ հայտարարության ընդունումից հետո ռազմագերիների հանդեպ որեւէ քրեական հետապնդման փորձը հայտարարության կոպիտ խախտման դրսեւորում է։

Կարեւոր է փաստել, որ պաշտոնական Բաքուն ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հայտարարությունը տարածել է հայ զինծառայողների գերեվարումից տեւական ժամանակ հետո։ Սա վերահաստատում է, որ Ադրբեջանն օգտագործում է որպես պատանդներ հայ ռազմագերիներին մեկ նպատակով՝ սեփական քաղաքական օրակարգի թեզերն առաջ մղելու համար։

Խստորեն դատապարտելով հայ ռազմագերիների հանդեպ նման դրսեւորումը՝ հույս եմ հայտնում, որ կներդրվեն բոլոր ջանքերը հայտարարության լիարժեք իրականացումն ապահովելու համար»,- գրել է նա։

Բաղդասարյանը բարձր է գանահատել ռուսական կողմի ջանքերը հարցի լուծման ուղղությամբ․ «Գնահատելով ռուսական կողմի միջնորդությունը և միջազգային կառույցների աջակցությունն այս հարցի արագ հանգուցալուծման համար՝ պետք է արձանագրել, որ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն աներկբա բխում է նաեւ հայտարարության 8-րդ կետի ամբողջական իրացումից։

Մեր հայրենակիցների վերադարձը շարունակում է մնալ մեր առաջնահերթությունը, եւ բոլոր ուղղություններով ամենօրյա աշխատանք է տարվում գործընթացն արագացնելու համար»։