Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կտեղափոխվի Շախտյոր
Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Արարատի» նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն կարիերան կշարունակի Ղազախստանում: Այս մասին հաղորդում է vkontakte ցանցի հայկական ֆուտբոլի երկրպագուների AFF խումբը. գրում է armsport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Կարագանդայի «Շախտյորը»: Ի դեպ, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իր թիմի հետ չի մեկնել ԱՄԷ՝ ուսումնամարզական հավաքի:
Հիշեցնենք, որ Ուդոն Հայաստանի հավաքականում է հանդես գալիս նախորդ տարվա հունիսից: