Նոր Արեշում զգացվող տարօրինակ խեղդող հոտից բնակիչների ինքնազգացողությունը վատացել է. օդում և դիտահորերում հայտնաբերվել է ածխաթթու գազի բարձր քանակություն

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Հունվարի 23-ին՝ ժամը 21:26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 22-րդ փողոցում գտնվող տներում զգացվում է տարօրինակ խեղդող հոտ (բնակիչների ինքնազգացողությունը վատացել է). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և ԲՊԱՀՎԿ վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Նոր Արեշի 22-րդ փողոցի թիվ 47, 49, 49/2, 49/3, 49/4, 50, 51, 52, 52/1, 57 տներում և Աթոյան 1-ին նրբանցքի թիվ 13 տանը սանհանգույցների հոսակներից զգացվել է տարօրինակ խեղդող հոտ: Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի օպերատիվ խումբը «Drager X-am 5000» գազաանալիզատորով իրականացրել է օդում քիմիական նյութերի առկայության և բաղադրության որոշում, որի արդյունքում օդում հայտնաբերվել է ածխաթթու գազի բարձր քանակություն:

Փրկարարները բացել են տներին հարակից դիտահորերը, որտեղ նույնպես հայտնաբերվել է ածխաթթու գազի բարձր քանակություն, այնուհետև իրականացվել է դիտահորերի լվացում: Բնակիչներին առաջարկվել է աշխատանքների իրականացման ընթացքում ջրի առատ հոսք տալ հոսակներ և դրանք ծածկել խոնավ շորով:

Ժամը 01:13-ին տներում կրկին իրականացվել է քիմիական նյութերի առկայության և բաղադրության որոշում. օդում ածխաթթու գազի պարունակությունը եղել է նորմայի սահմաններում:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բնապահպանության նախարարության ներկայացուցչին: