Աշխարհի խոշորագույն սառցալեռը, որ Մոսկվայի 2 չափն ուներ, կրկին կիսվել է
Հսկայական սառցալեռը (այսբերգ), որի մակերեսը կազմում էր շուրջ 6000 քմ, կրկին կիսվել է և, ինչպես երևում է, նախկին մեծությունից շուտով քիչ բան կմնա, գրում է BBC news-ի ռուսական ծառայությունը։
Ինչպես երևում են արբանյակային լուսանկարներից, այժմ սառցալեռն իրենից ներկայացնում է երկու խոշոր ու բազմաթիվ մանր բեկորներ, որոնք դեռևս միասին են լողում և, ամենայն հավանականության, շուտով այս բեկորների ճանապարհները կբաժանվեն։
Ավելի քան 3 տարի A68a մնում էր աշխարհում խոշորագույն սառցաբեկորը։ Դրա տարածքը հավասար էր արվարձանների հետ միասին 2 Մոսկվայի տարածքի։ Սակայն Անտարկտիդայից հեռանալու հետ մեկտեղ մեղմ կլիման ու Հարավային Ատլանտյան օվկիանոսի ագրեսիվ ծովային միջավայրն արեցին իրենց գործը։
Տաթև Ֆռանգյան