ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել գերության մեջ մնացած 57 ռազմագերիներին
Քաղաքականություն
29.01.2021 | 15:32Եվրամիությունը ողջունել է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ գերիների վերադարձը Հայաստան և կոչ է արել անհապաղ վերադարձնել մյուս գերիներին ևս: Այս մասին թվիթերի իր էջում գրել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Փետեր Սթանոն:
«Եվրամիությունը ողջունում է նոյեմբեր ամսին Ադրբեջանի կողմից գերեվարված 5 զինծառայողների վերադարձն ու կոչ է անում անհապաղ ազատ արձակել գերության մեջ մնացած 57 -ին։ Սա կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,- գրել է նա: