Երևանն ու Բաքուն վիճում են 140 ռազմագերիների վերադարձի պահանջի շուրջ․ ՌԲԿ-ի անդրադարձը

Լուրեր

20.05.2026 | 11:45
Առանց ռուսաստանյան ներմուծողի փաստաթղթի և QR-կոդի՝ ապրանքը չի կարող ներկրվել ՌԴ տարածք․ հունիսի 1-ից կգործի մատակարարման  նոր համակարգ․ ՊԵԿ
20.05.2026 | 11:36
ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական, շատ ջերմ հարաբերություններ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:30
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի քանի շրջանների.կան զոհեր ու վիրավորներ
20.05.2026 | 11:27
Կառլոս Ալկարասը չի մասնակցի Ուիմբլդոնին
20.05.2026 | 11:18
ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը
20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:03
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կազմակերպել է ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործընթացը․ 4 անձ կալանավորվել է․ ՀԿԿ
20.05.2026 | 10:58
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ, ՆԳՆ-ում քննարկվել է նաև սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հարցը
20.05.2026 | 10:47
Բարիդրացիության պայմանագիրը երկարաձգվում է. Պուտինը Պեկինում բանակցել է Սի Ցզինպինի հետ
20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
Բոլորը

Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին է անդրադարձել ռուսական ՌԲԿ-ն՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման մասին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը պիտի իրականացնեն ռազմագերիների և պահվող այլ անձանց ու զոհվածների մարմինների փոխանակում։

«Ադրբեջանը ստացել է իր բոլոր զինծառայողներին, որը հաստատում են ինչպես հակամարտության կողմերը, այնպես էլ Ռուսաստանը։ Սակայն հայկական կողմի ցուցակում փոխանակման համար ավելի քան 140 անուն կա»,- այս մասին ՌԲԿ-ին հայտնել է ռուսական դիվանագիտական աղբյուրը, ինչը հաստատել է նաև հայկական կողմից տեղեկացված աղբյուրը։

ՌԲԿ-ի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի ԱԳՆ-ն գերիների ստույգ թիվ չի հայտնել՝ վկայակոչելով տեղեկատվության փակ բնույթը։

Ադրբեջանն էլ պնդում է, որ իր մոտ պահվող անձինք փոխանակման ենթակա չեն, քանի որ ռազմական գործողությունների ավարտից հետո են գերեվարվել, իսկ մյուսները մեղադրվում են երեք հոդվածներով՝ «Վարձկանություն», «Ահաբեկչություն», «Ռազմական հանցագործություններ», հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Գործակալությանն այստեղ ասել են նաև, որ պայմանավորվածությունների համաձայն՝ Երևանին փոխանցվել է 60 հոգի։

Լրատվամիջոցը գրում է, որ չնայած այս հայտարարությանը՝ հունվարի 28-ին Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 5 գերի։
Փոխանակման հայկական ցուցակը ներառում է 62 անձի, որոնք գերի են վերցվել Խծաբերդ գյուղում արդեն պատերազմի ավարտից հետո՝ դեկտեմբերի կեսերին։ Հայկական կողմը պնդում է, որ այս ու հարակից գյուղերը նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարության կնքման պահին իր վերահոսկողության տակ են եղել։
Խծաբերդի հայ գերիների մասով ռուսական լրատվամիջոցին Ադրբեջանի ԱԳՆ-ից ասել են հետևյալը․«Նրանք Ադրբեջանի տարածք են ուղարկվել 2020թ․ նոյեմբերի վերջին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան 2 շաբաթ հետո։ Ահաբեկչական գործունեության արդյունքում այդ խմբի կողմից սպանվել ու վիրավորվել են մեր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք։ Ինչպես նախատեսվում է Ադրբեջանի օրենսդրությամբ՝ նրանց դեմ քրեական գործ է հարուցվել»։
Մյուս գերիների մասով գերատեսչությունից հայտնել են, որ նրանց ևս մտադիր չեն հանձնել։

«Ներկայում ադրբեջանական կողմում գտնվում են մի քանի անձինք, այդ թվում՝ 3-րդ երկրների քաղաքացիներ, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «Վարձկանություն», «Ահաբեկչություն», «Ռազմական հանցագործություններ» հոդվածներով։ Համաձայն միջազգային հումանիտար իրավունքի, այդ թվում՝ Ժնևյան կոնվենցիաների, նրանք հանձնման ենթակա չեն»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանում։

Երևանում այս ամենի հետ կտրականապես համաձայն չեն։

«Ադրբեջանը շահարկում է հայ գերիների ցուցակը և հրաժարվում ընդունել հայ զինծառայողների պահման փաստը՝ նույնիսկ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից հրապարակված տեսանյութերի ու ապացույցների առկայության դեպքում։ Ավելին, Ադրբեջանը որոշ ռազմագերիների ներկայացնում է որպես հանցագործներ և նրանց դեմ քրեական գործեր կարում՝ շինծու մեղադրանքներով»,- ՌԲԿ-ին հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից։

«Հայաստանը կատարել է իր պարտավորությունները ռազմագերիների փոխանակման վերաբերյալ՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Այսօրվա դրությամբ՝ բոլոր ադրբեջանցի ռազմագերիները, պատանդները և այլ պահվող անձինք արդեն փոխանցվել են ադրբեջանական կողմին»,- հավելել են Հայաստանի ԱԳՆ-ում։

Էմմա Չոբանյան