Թուրքիան ցանկանում է Հարավային Կովկասում զարգացնել «3+3» ձևաչափով համագործակցությունը

Լուրեր

17.09.2026 | 10:56
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը բխում են տարածաշրջանում բոլոր պետությունների շահերից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ այսօր Ստամբուլում կայացած մամլո ասուլիսի ժամանակ. հայտնում է թուրքական Անադոլու գործակալությունը։

«Հարաբերությունների կարգավորումը նախ և առաջ համապատասխանում է տարածաշրջանի պետությունների շահերին։ Հատկապես դա վերաբերում է  Հայաստանին ու հայ ժողովրդին, որոնք կշահեն այս իրավիճակից։ Այս պատճառով էլ, մենք ակնկալում ենք, որ Երևանը կառուցողական քայլեր կկիրառի այս ուղղությամբ»,- ասել է թուրք նախարարը։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը նաև նշել է Հարավային Կովկասում հրադադարի ռեժիմի հարատև պահպանման կարևորությունը։

«Խաղաղության պատրաստակամության մասին միայն խոսքերը բավարար չեն, անհրաժեշտ են իրական ներդրումներ։ Մենք պլանավորում ենք զարգացնել «3+3» ձևաչափով համագործակցություն, որն առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու որին աջակցել են Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահները, ինչպես նաև այլ երկրների ղեկավարները»,- ասել է թուրք նախարարը։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն այնուհետև ասել է, որ տարածաշրջանի զարգացման համար կորոնավիրուսային համաճարակի ավարիտից հետո ընկած ժամանակահատվածում կարևոր կլինեն ոչ միայն առևտուրը, ներդրումներն ու լոգիստիկան, այլև կայունությունը։

Երկխոսության զարգացման համար կարևոր ներդրում է հանդիսանում բազմակողմանի ձևաչափը։

Չավուշօղլուն նշել է, որ երկրների միջև երկխոսության զարգացման գործում կարևոր ներդրումը բազմակողմ ձևաչափերն են, ինչպիսիք են Թուրքիա-Իրան-Ադրբեջան կամ Թուրքիա-Իրան-Ադրբեջան-Վրաստան մեխանիզմը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել էր Հարավային Կովկասում ստեղծել համագործակցության նոր հարթակ, որի մեջ պետք է ներառվեն Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, Վրաստանը, Իրանն ու Ռուսաստանը։

Տաթև Ֆռանգյան