Թշնամու թիկունքում ավերածություններ պիտի անենք, եթե ուզում ենք հաջողել․ Կարեն Հովհաննիսյանը՝ նոր սպառազինության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ

-Հայոց բանակն ի՞նչ վիճակում է դիմավորում 29-ամյակը, տրամադրություններն ինչպիսի՞ն են։

-Բնականաբար, բանակը տոնում է այս տոնը ո՛չ այն տրամադրվածությամբ և տրամադրությամբ, որով տոնվել է նախկինում և դա բնական է, քանի որ թե՛ սպայական կազմը, թե՛ զինվորները ունեն կորուստներ ընկերների շրջանում, ինչպես նաև ծանր տարածքային կորուստներ կան պետության համար և որքան էլ փորձեր պետությունը տրամադրություն ապահովել, միևնույնն է, այդ տրամադրվածությունը և տրամադրությունը չէր կարող լինել։ Միևնույն ժամանակ, բանակն այնպիսի տրամադրվածության մեջ է, որ պետք է շտկել մեջքը, ոտքի կանգնել, մեծ է հույսը և հավատը ապագայի նկատմամբ, որ կկարողանա վերագտնել այն ուժը, որը կար մինչև սեպտեմբերի 27-ը և մի բան  էլ ավելին։ Այս առումով, բանակն ավելի բարվոք վիճակում է գտնվում, քան հասարակությունը, որովհետև բանակում շատ ավելի մեծ է հավատն ապագայի նկատմամբ և աշխատանքները դեպի ապագա, դեպի ապագայի բանակը։

-Հայկական բանակի՝ զինտեխնիկայի սնման աղբյուրը ռուսական շուկան է հիմնականում՝ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, էժան է մեզ զենք տալիս ՌԴ-ն։ Պատերազմից հետո այլընտրանքային ի՞նչ ճանապարհներ Դուք կթվարկեք։ Այսինքն՝ ի՞նչ է պետք փոխել շուկաներում, զինատեսակներում։

-Իսկապես ճիշտ նկատառում արեցիք, հարցադրումը շատ եմ կարևորում, որովհետև մենք պետք է դուրս գանք այդ կաղապարված միջավայրից, վիճակից և փորձենք նաև առանց վնասելու հայ-ռուսական հարաբերությունները, փորձենք գտնել այլ աղբյուրներ սպառազինության, որովհետև այս պատերազմը մեզ ցույց տվեց և ապացուցեց, որ սա մեզ բավարար չէ, և մեզ անհրաժեշտ են այլ աղբյուրներ ևս։ Այստեղ պետք է աշխատի ո՛չ թե ռազմական գերատեսչությունը, այլ պետք է աշխատի դիվանագիտությունը՝ գտնելու աղբյուրներ։ Շատ կարևոր է, որ մեր զինանոցում լինեն այլ երկրների զենք-զինամթերքներ, որովհետև զարգացող աշխարհում պատերազմի ժամանակ անակնկալներ լինում են և  պետք է պատրաստված լինենք այդ անակնկալները չեզոքացնելու։

-Ի՞նչ եք կարծում՝ կգա՞ մեկ օր, երբ Ադրբեջանի օդային գերակայությանը կկարողանանք մենք զսպել։ Ի՞նչ վերափոխում է պետք անել։

-Ես պարզապես չեմ ուզում, որ մենք կենտրոնանանք զսպող մեր գործառույթի վրա, որովհետև մենք 94 թվականից սկսած միայն զսպող, պաշտպանվող օղակի գործառույթն ենք կատարել, ես չեմ ուզում դրա վրա կենտրոնանալ, այլ՝ ինչպես որ Ադրբեջանն էր իրականացնում օդային հարձակումներ, այդպես էլ մենք պետք է իրականացնենք օդային հարձակումներ, այ դա կլինի զսպող, այ դա կլինի արդեն իջեցնող։

Եթե մենք այսօր փնտրենք հակառադարներ և այլն, դա այնքան էլ խելքին մոտ չէ, դա հարցի լուծում չէ։ Եթե մենք ուզում ենք հասնել հաջողության՝ մենք պետք է հակառակորդի կամ թշնամու թիկունքում ավերածություններ իրականացնենք, այլ ոչ թե նրանց կողմից ուղարկվածը այստեղ չեզոքացնենք։ Եթե իրենք իրականացնում են ավերածություններ, մենք ևս պետք է իրականացնենք ավերածություններ։ Սա պետք է լինի մեր հռետորաբանությունը։ Այդքան էլ համամիտ չեմ մեր զսպող գործելաոճին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան