«Սասնա ծռերի» 11 անդամների գործով նիստը մեկնարկել էր առանց նրանց մասնակցության

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործով դատական նիստը մեկնարկել էր առանց 10 ամբաստանյալների: Նրանք անցած դատական նիստին լքել էին դահլիճը, դատավորն էլ նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառել՝ երեք ժամով հեռացնելով նիստերի դահլիճից:

Խմբի միակ ներկա անդամ Մարտիրոս Հակոբյանը , դիմելով դատավոր Արթուր Օհանյանին, ասաց. «Ես ինչի՞ համար նստեմ, ո՞ւմ համար, Ձեր համա՞ր։ Դուք ստախոս մարդ եք։ Դու ո՞վ ես, ասա իմանամ, ես քեզ չեմ ճանաչում»,- ասաց ամբաստանյալը:

Նա հեռացավ նիստերի դահլիճից, դատավորն էլ կրկին սանկցիա կիրառեց, այս անգամ՝ Հակոբյանի նկատմամբ:

Դատական նիստի ընդմիջումից հետո, նիստերի դահլիճ բերվեցին մյուս ամբաստանյալները: Դատավորը նշեց, որ դեռ պետք է քննարկվի ամբաստանյալների նախկին պաշտպաններին գործում ներգրավելու հարցը:

Հիշեցնենք, որ ամբաստանյալները, հաջակցություն իրենց հացադուլավոր ընկերների, որոշել էին լքել դահլիճը և հայտարարել էին, որ հրաժարվում են նաև պաշտպանների ծառայություններից:

Դատավորի որոշմամբ այսօր հանրային պաշտպաններ ներգրավեցին գործին: Նախագահող դատավորը նշեց, որ պաշտպանները գիտեին, թե ժամը քանիսին է լրանում իրենց պաշտպանյալների սանկցիայի ժամկետը, նրանք, սակայն, նիստին չեն ներկայացել:

Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը, ի պատասխան այս պնդման, հանդիմանեց՝ Դուք աղավաղում եք փաստերը:

Նշենք, որր այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գևորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Դատական նիստը հետաձգվեց՝ մինչ հաջորդ երեքշաբթի:

Լիլիթ Շաբոյան