Ժողովուրդն իր խոսքը կասի. Սեֆիլյանը՝ իշխանության հեռացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 11:39
Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական տար, այս գործը չէր հարուցվի. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:33
Բաքուն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ այն երկրի «դատական և իրավական գործընթացին միջամտություն» որակելով
12.12.2024 | 11:25
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները
12.12.2024 | 11:18
Անցած տարի ցեղասպանական գործողության ականատես եղանք. միջազգային հանրությունն այդ մասին խոսեց, երբ դա արդեն կայացած փաստ էր. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:11
Կառավարությունը դադարեցրեց Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները, կլինեն արտահերթ ընտրություններ
12.12.2024 | 11:09
Աշխարհում ցեղասպանությունների կրկնման վտանգը շարունակում է մնալ. ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:52
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 12-ի դրությամբ
12.12.2024 | 10:40
ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հնարավոր է համարել Իսրայելի հետ գործարքի հնարավորությունը. WSJ
12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Բոլորը

Մեր բանակը վիրավոր է, ազգովի պարտավոր ենք դիմանալ և դիմադրել՝ մինչև մեր բանակը նորից ոտքի կկանգնի և մեր ազգի արժանապատվությանը տեր կկանգնի: Այս մասին «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձեռնող խմբի անդամ ժիրայր Սեֆիլյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները նոյեմբերի 9-ից հետո ընդհանրապես տեսադաշտում չպետք է երևային։ «Եվ ցավալին այն է, որ պահի լրջությունը չգիտակցելով՝ նրանք տակավին շարունակում են կառչած մնալ իրենց աթոռներին։ Բայց մենք համոզված ենք, որ երկար չի տևելու այս վիճակը, և մեր ժողովուրդը դուրս է գալու այս ծանր հոգեվիճակից, դեպրեսիայից, և ամեն ինչ իր տեղն է ընկնելու։ Ազգովի լծվելու ենք գործի, դիմադրելու ենք, և բոլոր ճանապարհները տանելու են դեպի ազգ-բանակ»,- նշեց Սեֆիլյանը։

Սեֆիլյանի կարծիքով՝ իշխանություններին կհեռացնի ժողովուրդը․«Ժողուրդն իր խոսքը կասի: Շատերը մինչև 2018 թիվը չէին հավատում, որ ժողովուրդը կարող է իր կամքը պարտադրել ու հեռացնել իշխանություններին, սակայն 2018 թիվը եկավ, ու դա ապացուցեց մեր ժողովուրդը։ Ես վստահ եմ, որ ժողովուրդը կզարմացնի բոլորին։ Կարծում եմ՝ իշխանությունների հեռացման պահով կոնսենսուս կա մեր ժողովրդի մոտ։ Ուրիշ հարց, որ այսօր բոլորը չեն բարձրաձայնում, դրա պատճառն ասել ենք որն է՝ և սուգի հանգամանքը կա, և դեպրեսիոն իրավիճակի խնդիրը։ Սակայն համոզված եմ, որ երկար չի տևելու»։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում զենքով ու զինված ապստամբությամբ իշխանություններին հեռացնելու մասին հայտարարություններին, Սեֆիլյնաը պատասխանեց․ «Կարծում եմ՝ կարիք չկա, ժողովուրդն ինքն իր կամքը կպարտադիր իր ակտիվությամբ։ Մենք շուտով կհայտարարենք այն օրվա մասին, երբ ուզելու ենք հանրապետական մասշտաբով հանրահավաք անել ու խոսել մեր քաղաքական ճանապարհային քարտեզից»։

Սեֆիլյանի դիտարկմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ, երկար տարիներ պատրաստվում էր։ «Վստահաբար դա դավադրություն էր, դավադրություն էր նաև պատերազմին չպատրաստվելու հանգամանքը, բոլոր իշխանություններն այդպես են վարվել։

Դրսի ուժերն իրենց շահերն ունեն, մենք նրանց մեղադրելու խնդիր չունենք, հարցն այն է, որ մեր մեղքը նրանում է եղել, որ մեզ չի հաջողվել մինչ օրս պետություն ստեղծել։ Այն, ինչ տեսնում ենք այսօր, չպետություն է: Այսօր գլխավոր հենասյունը, որը մեզ մնացել է, որի վրա կարող ենք հենվել ու ստեղծել մեր պատկերացրած ինքնիշխան պետությունը, դա հայկական բանակն է։ Եվ այդ իմաստով այս օրը շատ կարևոր օր է բոլորիս համար»,- ընդգծեց Սեֆիլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: