Կլիմայի օր Սպիտակ տանը․ Բայդենը նոր հրամանագրեր է ստորագրել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի քանի հրաման է ստորագրել կլիմայի փոփոխության դեմ պայքարի վերաբերյալ, ի թիվս այլ պարտավորությունների, դրանք ենթադրում են, որ ԱՄՆ կառավարությունը կդադարեցնի դաշնային հողի վրա նոր նավթագազային հորատանցքերի արտոնագրերի տրամադրումը, գրում է BBC news-ի ռուսական ծառայությունը:

«Այսօր Սպիտակ տանը կլիմայական օր է, – հրամանագրերի ստորագրման ժամանակ լրագրողներին ասել է Բայդենը: – Այս հարցի լուծումն արդեն բավականին ձգվել է,  այլևս չենք կարող սպասել»:

Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է դառնա աշխարհի առաջատարը կլիմայի փոփոխության ճգնաժամի դեմ պայքարում:

Համաձայն Սպիտակ տան հայտարարության՝  դաշնային հողի վրա նավթի և գազի հորատանցքերի հորատման նոր արտոնագրերի տրամադրումը հնարավորինս կսառեցվի, իսկ արդեն տրված թույլտվությունները կվերանայվեն:

Այսպիսով, Բայդենը սկսում է ամերիկյան նավթագազային արդյունաբերության դեմ գրոհը, որի համար դաշնային հողի վրա հորատումները աշխատանքի ամենակարևոր մասն է: Ըստ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API)՝ ամերիկյան նավթագազային արդյունաբերությանը բաժին է ընկնում նավթի ընդհանուր արդյունահանման 22% , իսկ գազի՝ 12% -ը: Միևնույն ժամանակ, ըստ New York Times- ի, ամերիկյան պետական ​​հողերում օրգանական վառելիքի արդյունահանման մասնաբաժինը ԱՄՆ-ի ածխաթթու գազի արտանետումներում կազմում է գրեթե 25%:

 

Տաթև Ֆռանգյան