Փայլանը պատասխանել է Էրդողանի՝ «հայ որբերի հայր» Քազիմ Քարաբեքիր փաշայի մասին գրառմանը

Լուրեր

01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել Քազիմ Քարաբեքիր փաշայի մահվան տարելիցի կապակցությամբ։ Էրդողանը Քարաբեկիրի լուսանկարն է հրապարակել ու գրել

«Սիրելի՛ ընկերներ, գիտեք Քազիմ Քարաբեքիր փաշայի այս դիմանկարի պատմությունը»։ Այնուհետ Էրդողանը հավելել է, որ Քարաբեքիրը շատ է սիրել երեխաներին, Անատոլիայից 6․000 երեխաների իր խնամքի տակ է վերցրել և այդ նկարն էլ Տրապիզոնի որբերն են նվիրել։ «Որբերի հայր Քազիմ Քարաբեքիր փաշային՝ Տրապիզոնի հայ որբերի կողմից, Ռումի սեպտեմբերի 9, 1922թ․»,- գրել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի այս գրառմանը Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը։

«Պարո՛ն Էրդողան, իսկ դուք գիտե՞ք այս դիմանկարի պատմությունը։ Այդ երեխաները որբացել են, որովհետև նրանց ընտանիքի անդամները զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Պարո՛ն Էրդողան, դուք իսկապե՞ս պատրաստ եք իմանալ այս դիմանկարի պատմությունը»,- գրել է Փայլանը։

Նշենք, որ Քազիմ Քարաբեքիրը 1918-1919թթ․ եղել է 1-ին, 2-րդ, 15-րդ թուրքական Կովկասյան բանակային կորպուսների հրամանատար, մասնակցել է Երզնկայի, Էրզրումի և Կարսի գրավմանը, հետագայում՝ եղել Արևելյան ռազմաճակատի զորքերի հրամանատարը։ 1920 թվականի սեպտեմբերին թուրքական զորքերը Քարաբեքիրի գլխավորությամբ ներխուժել են Արևելյան Հայաստան։

Էմմա Չոբանյան