Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ լրագրողի մուտքը Ազգային ժողով արգելելու կապակցությամ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ լրագրողի մուտքը Ազգային ժողով արգելելու կապակցությամբ։

«Երեկ՝ հունվարի 26-ին, արգելվել է «Yerevan.today» կայքի թղթակից Սյուզի Բադոյանի մուտքն Ազգային ժողով։ Լրագրողը հարցազրույցի համար նախապես պայմանավորված է եղել ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի հետ և ստացել է անցագրային բաժանմունքի պետի ստորագրությամբ անցաթուղթ, սակայն դա հաշվի չի առնվել։ Այս արգելքը հետևել է Սյուզի Բադոյանին հավատարմագրումից զրկելուն՝ հունվարի 13-ին պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ ունեցած թեժ վիճաբանության պատճառով, ինչին մենք անդրադարձել ենք առանձին հայտարարությամբ։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, այս միջադեպը համարում ենք անհիմն ճնշում լրագրողի նկատմամբ։ Փաստում ենք՝ թեև Սյուզի Բադոյանին հավատարմագրումից զրկելը վիճահարույց գործընթաց էր, այդուհանդերձ, հիմնավորված լինելու դեպքում էլ դա չէր կարող առիթ դառնալ՝ լրագրողի մուտքն ԱԺ առհասարակ արգելելու համար, առավելևս՝ տրամադրված անցաթղթի առկայությամբ։

Նախորդ հայտարարությամբ մենք կոչ էինք արել Ազգային ժողովին՝ հատուկ ուշադրություն դրսևորել պատգամավորների և լրագրողների միջև առաջացող խնդիրների նկատմամբ և ապահովել դրանք քննության առնելու անհրաժեշտ մեխանիզմների ձևավորումը։ Քանի որ խորհրդարանի ներսում հարաբերությունները մեծապես պայմանավորված են պատգամավորների վարվելակերպից, մենք ակնկալում էինք, որ ԱԺ ղեկավարությունը կքննարկի նաև Հայկ Սարգսյանի վարքագիծը։ Մինչդեռ, այս անհրաժեշտությունն անտեսվեց, և միջոցներ ձեռնարկվեցին միայն լրագրողի նկատմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք ԱԺ աշխատակազմից՝ արհեստական խոչընդոտներ չստեղծել լրագրողների գործունեության համար, հստակեցնել ԶԼՄ ներկայացուցիչների հետ աշխատանքի պայմանները՝ այդ թվում վերանայելով և կատարելագործելով Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը։ Վերահաստատում ենք նաև մեր հորդորը՝ պատգամավորների և լրագրողների հարաբերություններում ծագող կոնֆլիկտները քննարկել էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ