Ճապոնիայի կառավարությունն աջակցում է Իջևան քաղաքի աղբահանության համակարգի զարգացմանը

Լուրեր

30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
Բոլորը

Հունվարի 26-ին, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակում ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Ջուն Յամադան և ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը ստորագրել են «Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը» ծրագիրը, ըստ որի կբարելավվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի աղբահանության համակարգը։

«Ստորագրման արարողությանը ներկա էին նաև Իջևանի քաղաքապետը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության և Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ։

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Իջևանում կտեղադրի 240 աղբաման և քաղաքապետարանին կտրամադրի համապատասխան աղբահավաք մեքենա։ Իջևանի քաղաքապետարանը կապահովի աղբի հավաքման գործընթացի հետագա տեխնիկական սպասարկումը։

Համայնքների դիմակայունության բարձրացմանը և զարգացմանն ուղղված նմանատիպ ծրագրերը մեծապես փոխում են մարդկանց կյանքի որակը՝ էապես փոխելով նրանց մտածելակերպը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր ծրագրերն իրականացնելիս նպատակ է դնում մտածողություն և վարքագիծ փոխել՝ արմատավորելով մարդասիրական արժեքները, և այս մեկն էլ այդ առումով բացառություն չէ – ասաց ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը։ – Ճապոնիայի կառավարության հետ հաջող համագործակցության փորձ ունենք, այնպես որ վստահ եմ այս ծրագրի արդյունավետության մեջ։

Իր հերթին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան ընդգծեց, որ ենթակառուցվածքի բարելավումը, թափոնների պատշաճ կառավարման փորձը և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը կնպաստեն Հայաստանի կայուն զարգացման նպատակների իրագործմանն: Դեսպան Յամադան նաև շեշտեց, որ այս օժանդակությունը կդառնա ոչ միայն քայլ ուղղված Հայաստանի շրջակա միջավայրի անվտանգության բարելավմանը, այլև կդառնա ամուր կապ և բարեկամության մարմնացում, ինչպես նաև փոխադարձ համակրանք, որը ավանդաբար ձևավորում է Ճապոնիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքը։

2020 թվականին Իջևանի քաղաքապետարանը դիմել էր ՀԿԽԸ-ին` աղբի կառավարման բարելավմանն աջակցելու համար: Համայնքի դիմակայունության բարձրացմանն ուղղված «Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը» ծրագրի միջոցով աղբի հավաքման համակարգի կատարելագործումը կնպաստի բնապահպանական իրավիճակի բարելավմանը և աղետների ռիսկը նվազեցմանը:
90-ականներին Իջևանով անցնող Աղստև գետի ջրերը աղտոտվում էին Դիլիջանի «Իմպուլս» գործարանի և Իջևանի Գորգերի գործարանի թափոններով: Այժմ գետը աղտոտող արդյունաբերական ձեռնարկություններ չկան, սակայն անհրաժեշտություն կա բարելավել աղբահանության գործընթացը, որպեսզի կենցաղային թափոնները չաղտոտեն ու չխցանեն գետը՝ ստեղծելով ջրհեղեղի ռիսկ»,- ասված է հաղորդագրությունում: