Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերի ԳՀ ՀՕՊ ղեկավարության ուղեկցությամբ եղել է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում:

«Վաղարշակ Հարությունյանն այցելել է ԶՈՒ ՀՕՊ և ավիացիայի միավորված հրամանատարական կետ, որտեղից ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ՀՕՊ ուժերի համատեղ ջանքերով իրականացվում է Հայաստանի օդային սահմանների պահպանության մարտական հերթապահություն։
Պաշտպանության նախարարին զեկուցվել է, որ շուրջօրյա հերթապահությունն ընթանում է բնականոն հունով, օդային սահմանների խախտման դեպքեր չեն արձանագրվել։

Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, այդ թվում նաև հակաօդային պաշտպանության ոլորտում, որպես փոխգործակցության լավագույն օրինակներից մեկը նշելով Հայաստանի օդային սահմանների պաշտպանությունը միասնական ուժերով։

ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը և հրամանատարական կազմը պաշտպանության նախարարին են ներկայացրել համատեղ աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները»,- ասված է հաղորդագրությունում: