Տարեկան 100 միլիոն դոլար ենք կորցրել գյուղատնտեսության ոլորտում Արցախի տարածքների կորստի հետևանքով․ Հրաչ Բերբերյան

Լուրեր

04.07.2026 | 07:40
ԱԱ-2026. Հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը
04.07.2026 | 07:31
ԱԱ-2026. Կոլումբիան դարձավ 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 04:45
ԱԱ-2026. Մեսիի գոլն ու Արգենտինայի ծանր հաղթանակը լրացուցիչ ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 01:22
ԱԱ-2026. Եգիպտոսը հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 23:24
Երևանում ձերբակալվել է մարիխուանայի մաքսանենգության և իրացման մեջ կասկածվող երեք անձ
03.07.2026 | 23:10
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
03.07.2026 | 22:52
Ուրախ ենք աջակցել Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը. դեսպան
03.07.2026 | 22:38
Քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպական հարցերը
03.07.2026 | 22:24
Հուլիսի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.07.2026 | 22:10
Թուրքիայում հայտնի կատակերգուին կալանավորել են՝ սթենդափի ընթացքում Էրդողանին և իսլամը «վիրավորելու» համար
03.07.2026 | 21:57
Էբոլա, Մարբուրգ, հանտավիրուս. համաճարակային իրավիճակը աշխարհում
03.07.2026 | 21:42
ԱԱԾ-ն հաստատում է՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներին․ նպատակը չի բացահայտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 21:29
Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 21:13
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ աշխատակազմին
03.07.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ ՍԴ-ն պե՞տք է անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախում տարածքների կորստին զուգահեռ՝ գյուղատնտեսությունը լուրջ վնաս է կրել։ Եթե, նախնական հաշվարկներով, այդ կորուստը հասնում էր 40-50 միլիոն դոլարի, ապա, այժմյան հաշվարկներով, կորստի չափը հասնում է 100 միլիոն դոլարի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ նկատելի կորուստ ենք ունեցել ցորենի արտադրության մեջ։

«Մոտ 3 հազար հեկտար այգի ենք կորցրել, մոտ 50 հազար հեկտար ցորենի ցանքատարածություններ ենք կորցրել։ Սոխի լուրջ ցանքատարածություններ ենք կորցրել՝ մոտ 200 հեկտար՝ դա 2000 տոննա սոխ էր։ Հիմնականում այգիները նռնենիներ են եղել, նաև ծիրան ունեինք, դեղձ ունեինք։ 100 հազար տոննա ցորեն մենք ներկրում էինք Լեռնային Ղարաբաղից՝ Հայաստանում անհրաժեշտ պաշարն ապահովելու համար։ Հիմա մոտ 15-20 միլիոն դրամ ավելի պետք է ծախսենք, դրսից ներկրենք»,- նշեց Բերբերյանը։

Նա նաև անդրադարձավ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանն այն մասին, որ ճանապարհների ապաշրջափակմամբ գյուղատնտեսության ոլորտում փոխադարձ առևտուր կարող է լինել․ «Թուրքիան լոլիկ է արտադրում 70 տոկոս ինքնարժեքով Հայաստանից էժան, Թուրքիայում ջեռուցում չկա, թաղանթի տակ են լոլիկն աճեցնում, մեզ մոտ՝ ջեռուցմամբ։ Ո՞նց ենք մրցելու։ 5 տարի է՝ պայքարում ենք, Կառավարությանը խնդրում ենք, որ մորազգու ցեցը մինչև չվերացնենք, Հայաստանում լոլիկի շուկան չի վերականգվի։ Համառորեն չեն վերացնում։ Ամեն ինչի համար փող կա՝ բացի այդ խնդրի վերացման փողից։ Ի միջի այլոց, ցեցը Թուրքիայից է եկել, Թուրքիայից ներկրվող սերմերից»,- նշեց Բերբերյանը։

Նրա խոսքով՝ եթե այս Կառավարությունը մնա, գյուղատնտեսությունը կշարունակի մեծ վտանգի տակ մնալ․ «Մենք արդեն իսկ չունենք գյուղատնտեսություն։ Քանի-քանի ֆերմերներ են թողել, գնացել։ Մարդիկ կգնան»։