ԼՂ-ում ադրբեջանցիների ու հայերի համատեղ գոյակցումն անհնար է. ԵԽԽՎ-ում Ռուբեն Ռուբինյանի ելույթին արձագանքել է Ադրբեջանի պատվիրակը

Լուրեր

03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ ԼՂ-ում պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը շարունակել է ագրեսիան ընդդեմ հայերի՝ Հադրութի շրջանում գերեվարելով հայ զինծառայողների, որոնց հրաժարվում է վերադարձնել հայրենիք՝ քրեական գործեր հարուցելով նրանց դեմ։ Այս ամենով Ռուբեն Ռուբինյանը փաստել է, որ ԼՂ-ում ադրբեջանցիների ու հայերի համատեղ գոյակցումն անհնար է, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը։

Ռուբեն Ռուբինյանը նաև տեղեկացրել է, որ Արցախի ու ՀՀ-ի դեմ մարտնչել են ոչ միայն ադրբեջանցիները, այլև Թուրքիայի կողմից վարձված և Միջին Արևելքից տարածաշրջան բերված վարձկաններն ու մասնավորապես Թուրքիան։

Ռուբեն Ռուբինյանի ելույթին հաջորդել է ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովի ելույթը, որն իր խոսքի հենց սկզբում ասել է, որ «Ադրբեջանն այլևս նույնը չէ»։ Վերջինս նաև նշել է, թե իբրև իր ելույթը պատասխան է Ռուբեն Ռուբինյանի «սուտ» հայտարարություններին, և որ Ադրբեջանը ազատել է միջազգային կառույցներին «ԼՂ հակամարտության բեռից` իր ուժերով լուծելով այն»։

 

Տաթև Ֆռանգյան