Համավարակ և պատերազմ․ որքանո՞վ են նվազել բյուջեի հարկային եկամուտները նախորդ տարի․ վիճակագրություն

Լուրեր

19.02.2026 | 15:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
19.02.2026 | 15:00
ՀՀ-ում բենզինի գնի նվազում է կանխատեսվում // Աջափնյակի կրակոցներից տուժածների վիճակը կայուն է․ ԼՈՒՐԵՐ
19.02.2026 | 14:56
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանում այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան
19.02.2026 | 14:45
ՌԴ-ն 2026 թվականին լայնածավալ ազդեցության արշավ կսկսի Հայաստանի դեմ. Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայություն
19.02.2026 | 14:37
Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանակցությունների նոր փուլը կրկին կանցկացվի Շվեյցարիայում. Զելենսկի
19.02.2026 | 14:29
Շվեդիան ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված ԵՄ-ի հետ առավել սերտ համագործակցությանը․ Ստեներգարդ
19.02.2026 | 14:21
«Ինտերին» հաղթած «Բուդյո-Գլիմտը» ռեկորդներ է սահմանել Չեմպիոնների լիգայում
19.02.2026 | 14:13
Եթե ոտնձգությունը չեք գնահատում, ո՞նց եք գնահատում սահմանազանցումը. Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 14:07
Կհայտարարվի 5 միլիարդ դոլարի հավաքագրման մասին. Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ այսօր կկայանա Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին նիստը
19.02.2026 | 14:01
Եկեղեցին պահանջում է կարգալույծ հռչակված քահանային և նրա կնոջը վտարել բնակարանից
19.02.2026 | 13:57
ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ
19.02.2026 | 13:50
Մատրյոշկա, լոգոտիպով ժամացույց․ Ալեն Սիմոնյանը Մոսկվայից նվերներով է վերադարձել
19.02.2026 | 13:41
Եթե թոշակառուները մինչև մարտի 5-ը քարտեր ձեռք չբերեն, մենք կանենք դա, քարտերը տներ կառաքենք.Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:32
35-ամյա Ֆոնտանան նվաճել է 14-րդ օլիմպիական մեդալը․ ձմեռային Խաղերում ավելի շատ մեդալ ունի միայն մեկ մարզիկ
19.02.2026 | 13:26
Ինչի՞ց եմ պաշտպանվում. եթե սա արդարադատություն է, պետք է կանոններով լինի.Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020 թվականին տնտեսական անկմանը զուգահեռ նվազել են նաև պետական բյուջե մուտքագրված հարկերն ու պետական տուրքերը։ Այս մասին են վկայում  Պետեկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալները։

2020 թվականի դեկտեմբեր

Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 141 միլիարդ 162 միլիոն դրամ։

2019 թվականի նույն ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 150 միլիարդ 188 միլիոն դրամ։ Այսպիսով՝ այս տարվա դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ բյուջե մուտքագրված հարկերն ու պետական տուրքերը նվազել են շուրջ 9 միլիարդ դրամով կամ 6,3 %-ով։

Իսկ նախորդ ամսվա՝ նոյեմբերի համեմատ պետական բյուջե մուտքագրված հարկերն ու տուրքերը դեկտեմբերին աճ են գրանցել։ Այսպես․ 2020 թվականի նոյեմբերին բյուջե են մուտքագրվել 109 միլիարդ 192 միլիոն դրամ հարկեր և պետական տուրքեր։ Դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, աճը կազմել է 31,9 միլիարդ դրամով կամ 29․ 2%-ով ավելի։

Պետական բյուջե հաշվեգրված շահութահարկն այս տարվա դեկտեմբերին կազմել է 18 միլիարդ 582 միլիոն դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա 26 միլիարդ 57 միլիոն դրամի փոխարեն։

Այսպիսով՝ այս տարվա դեկտեմբերին շահութահարկը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է  7 միլիարդ 475 միլիոն դրամով կամ 28,6 %-ով:

Իսկ եկամտահարկը այս տարվա դեկտեմբերին կազմել է 32 միլիարդ 454  միլիոն դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա 36 միլիարդ 219 միլիոն դրամի փոխարեն։ Այստեղ ևս նվազում է նկատվում՝ 3 միլիարդ 756 միլիոն դրամով կամ 10,4 %-ով։

Բյուջեի հարկային եկամուտները՝ 2020 թվականին

2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջե է մուտքագրվել 1 տրիլիոն 385 միլիարդ 199 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 1 տրիլիոն 464 միլիարդ 300 միլիոն դրամի փոխարեն։  Այսպիսով՝ 1 տարվա կտրվածքով պետական բյուջե մուտքագրված հարկերն ու պետական տուրքերը նվազել են 79,1 միլիարդ դրամով կամ 5,4 %-ով։

Ըստ ՊԵԿ վիճակագրական տվյալների՝ 2020 թվականի ընթացքում պետական բյուջե հաշվեգրված հարկերի ու տուրքերի ամենամեծ նվազումը տեղի է ունեցել մայիս և հունիս ամիսներին՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց 2 ամիս անց, իսկ հուլիս և օգոստոս ամիսներին՝ երկրում հայտարարված սահմանափակումների թուլացմանը զուգահեռ բյուջե մուտքագրված գումարներն աստիճանաբար ավելացել են։ Կրկին նվազում է գրանցվել հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, երբ երկրում հայտարարված էր ռազմական դրություն։

Մասնավորապես՝ էական նվազում է նկատվում շահութահարկի գծով։ Եթե 2019 թվականին շահութահարկի գծով բյուջե է մուտքագրվել 181 միլիարդ 265 միլիոն դրամ, ապա 2020 թվականին այդ թիվը կազմել է 148 միլիարդ 763 միլիոն դրամ։ Այսպիսով՝ նվազումը կազմել է 32 միլիարդ 502 միլիոն դրամ կամ 17․9 %:

Էական նվազում է նկատվել նաև մաքսատուրքների գծով հաշվեգրված միջոցներում։ Այսպես․ եթե 2019 թվականին հավաքագրվել է 95 միլիարդ 146 միլիոն դրամի մաքսատուրք, ապա  2020 թվականին այդ թիվը կազմել է 68 միլիարդ 260 միլիոն դրամ՝ նվազելով շուրջ 26,8 միլիարդ դրամով կամ 28,3 %-ով։

Նկատելի է նաև պետական տուրքերի նվազումը։ Եթե 2019 թվականին բյուջե է հաշվեգրվել 45 միլիարդ 859 միլիոն դրամի պետական տուրք, ապա 2020 թվականին այդ թիվը կազմել է 33 միլիարդ 446 միլիոն դրամ՝ նվազելով 12 միլիարդ 413 միլիոն դրամով կամ 27,1 %-ով։

Նվազել են նաև ակցիզային հարկերից և շրջանառության հարկից ստացված գումարները։

2020 թվականին պետական բյուջե մուտքագրված հարկերի և տուրքերի ամսական վիճակագրությանը, ինչպես նաև 2019 թվականի հետ համեմատությանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված գծապատկերում։

 

Անժելա Պողոսյան