Սոցիալական աջակցության ի՞նչ տարբերակներ կան ԼՂ-ից տեղահանված մարդկանց համար․ ՄԻՊ-ը հրապարակել է տեղեկատվական ուղեցույց
Հասարակություն
25.01.2021 | 16:19Մարդու իրավունքների պաշտպանը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ հրապարակել է տեղեկատվական ուղեցույց պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց համար։
Ուղեցույցում մանրամասն ներկայացված են պետության կողմից սոցիալական աջակցության ծրագրերը, միջոցառումներից օգտվելու նախապայմաններն ու դիմումների լրացման ձևն ու ժամկետները։
Ուղեցույցում ներկայացված է նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունն ու դիմելու տարբերակները։
Մանրամասները՝ ուղեցույցում: