Սեյրան Օհանյանը Արայիկ Հարությունյանին ասաց, որ վիճակն արդեն անտանելի է. Շուշիի քաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

«Ես Արայիկ Հարությունյանի մասին կարող եմ ասել, որ երևի ինքն էլ էր խաբված, իրեն զեկուցված լուրերն էլ էին սուտ, մեր բանակում սուտը շատ էր տարածված»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

«Նոյեմբերի 5-ի գիշերը Արայիկ Հարությունյանը եկավ Շուշի: Սեյրան Օհանյանը ներկայացրեց, որ վիճակը արդեն անտանելի է, օրհասական պահ է ստեղծվել Շուշիի համար: Հարությունյանը լսեց, հետո հարցրեց մի գնդապետի, չգիտեմ կոնկրետ ում, նա ասաց, որ վիճակը հոյակապ է: Ես գիտեի, որ Քարինտակում ադրբեջանցիներ են, գիտեի, որ ճանապարհին ադրբեջանցիներ են, եթե այդքանը կար, լավը ի՞նչն էր…»,- նշեց քաղաքապետը:

Նա ասաց, որ երբ գնացել են դիրքը պաշտանելու, տեսել են, որ արկերը եղել են, ականանետը՝ ոչ։

«Մի քանի օր առաջ էլ էդտեղ դիրք էինք պահում, 12 հոգով հերթափոխություն անում։ Ամեն ինչ տեսանելի ու լավ էր։ Հետո մեզ էդտեղից հանեցին, թե գնացեք ռեզերվ, ցորն ու մինամյոտը էդտեղ ա, իրենք կհսկեն։ Բայց հետո որ գնացել եմ, արդեն ոչ մինամյոտը կար, ոչ ցորը կար… Ի՞նչ էր կատարվել։ Գնացել ենք, որ տեսնենք ոնց է վիճակը, տեսանք, որ դիրքը չկա։ Այ էդ էր մեր պարտության քայլերից մեկը, որ մեկը մեկին չէր զեկուցում, անտեղյակ էին, որ պաշտպանությունը հանված է այդտեղից», – ասաց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: